Հայաստանի Հանարպետություն, որքան կարճ ժամանակ է անցել այն օրից, երբ դու, մեր սիրելի հայրենիք, անկախացար...
Որքան սրտեր անկեղծորեն ուրախացան այդ իրողությունից, ինչքան մարդիկ խանդավառությամբ ընդունեցին այդ իրողությունը, և որքան ջահել սրտեր անմահացան` կերտելով այդ անկախությունը...
Ցավ են ապրում մարդիկ, մարդիկ, որոնք հուսախաբված են, այն մարդիկ, որոնք կորուստների գնով, շատերը անվերադարձ կորուստների, ձեռք բերեցին այդ անփոխարինելի, երանելի արժեքը՝ քո անկախությունը, շատ են հուսահատ...
Այսօր, երբ այդ նույն մարդիկ ապրում են խորը հիասթափություն ու լքում են այն ձեռքբերումը, որը իրենցն է ու միայն իրենցը, ապրում են ղբերգություն, անդառնալի ողբերգություն, ու միգուցե նրանք չեն արտահայտում այն կսկիծը, որն ապրում են, եթե արտահայտեն, ապա մեր երկրում կգոյանան աղի լճեր, ու առանց այդ էլ մեր լքվող ու սակավ հողերը կաղակալեն, այս անգամ անվերադարձ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել