Վատ քնի հիմնական պատճառներից մեկը համարվում է ուշ ժամին սննդի ընդունումը:
Ինդիանայի համալսարանի գիտնականների կարծիքով, սննդի երեկոյան ընդունման լավագույն ժամանակահատվածը համարվում է ժամը 19.00-ից մինչև 20.00-ը, իսկ ավելի ուշ ընդունած ընթրիքի պատճառով խանգարվում է ոչ միայն քունը, այլև այն հանգեցնում է ավելորդ քաշի: Դրա պատճառն այն է, որ օրվա վերջում մարդու մարսողական համակարգը սկսում է ավելի դանդաղ աշխատել և ստամոքսում մնում են սննդի չյուրացված մասնիկները, որոնք հետագայում վերածվում են ճարպային կուտակումների:
«Մարդիկ, ովքեր սիրում են գիշերային ժամերին ուտել, հաճախ խնդիրներ են ունենում ստամոքս-աղիքային համակարգի հետ, նշում է գիտնականներից մեկը,- ավելին՝ ստացված արդյունքները վկայում են, որ լիքը ստամոքսը պատճառ է դառնում ճարպակալման, և դրա հետևանքով պայմանավորված սթրեսների: Այնպես, որ խորհուրդ ենք տալիս ուտել երեկոյան ժամը 7-8-ից ոչ ուշ և չմոռանալ պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածություններին մասին»:
Նյութի աղբյուրն` այստեղ