Ներկայումս ունենք ընկալման հետ կապված խնդիրներ՝ գործողությունների ընկալման։ Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանությունները։ Մեր ներկայությունն ու միջազգային հանրությունը նրանց վրա ճնշում է գործադրում, և դա ինքնին շարունակական գործողություն է, որը փորձում են չներկայացնել որպես գործողություն՝ քայլ և համոզում են, թե այլ բան է պետք։ Հասկանալի է, որ այլ քայլ է պետք, բայց այլ քայլն ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է կետային հարվածներ լինեն՝ որպես ճնշում իշխանության վրա։
Ունենք կազմակերպական հարցերի բաց և պահանջների վերաձևակերպման ու հստակեցման պակաս, որոնց շատ շտապ պետք է լուծում տրվի։
Այս և այլ խնդիրները դասակարգելու, ձևակերպելու և լուծումներ փնտրելու համար կարելի է ձևավորել մեծահասակների խորհուրդ, ովքեր թրծվել են դեռևս սովետական տարիներից, 88 շարժումից և պայքարել են հանուն Հայաստանի Հանրապետության հիմնման։
Բաղրամյանի պինդ մարդիկ պետք է լինեն կազմակերպվող թիմի հիմական կորիզը, ովքեր ապացուցել են իրենց անկոտրում լինելը և չեն շեղվել հիմնական նպատակից ու գործողությունից։ Ցանկացած ոք կարող է կասկածի տակ դնել անկոտրում լինելը, նպատակից չշեղվելը, սակայն դեռևս ապացուցված է հակառակը։
Մենք դեմ ենք դեկորատիվ գործողություններին, որովհետև հոգնել ենք ու ալերգիա ունենք ձևականություններից։ Համարում ենք, որ դրանք են հասցրել մեր երկիրն այս վիճակի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել