Այս պայքարը եթե ոչ այսօր, ապա վաղը կավարտվի: Ամենամեծ սխալը, որի դրսևորումներն արդեն իսկ առկա են` հերոսներ ու հակահերոսներ փնտրելն է. ինչ-որ մարդիկ իրենց վրա առաքելություն են վերցրել որոշներին հերոսացնելու, իսկ ոմանց` փնովելու և նրանց դերն այս պայքարում նսեմացնելու: Ժողովուրդ ջան, պետք է վերջապես սովորենք մի քիչ էլ հավաքական դատել... գուցե ինչ-որ անհատներ ավելի շատ են երևացել, իսկ մյուսներն` ավելի քիչ, գուցե որոշ մարդկանց ձայնը մի փոքր ավելի շատ է լսվել, մյուսներինը` ավելի քիչ, հնարավոր է որոշ ցուցարարներ ավելի սկզբունքային և կոշտ դիրքերից են հանդես եկել, որոշները` առավել համեստ և կառուցողական, բայց ոչ ոք չի կարող ասել, թե կոնկրետ իրավիճակներում ո՞ր դիրքորշումն էր ավելի տեղին և հիմնավոր: Այնպես որ, այս պայքարում եթե կա հերոս, ապա դա մեր հավաքական ժողովուրդն է, իսկ եթե կա հակահերոս` դա այս ամենի մեջ իրեն հերոս պատկերացնող անհատն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/505475389606462?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել