Wedding.am-ը գրում է.
Վերջերս, բոլորը քննարկում են Բեն Աֆլեկին և Ջենիֆեր Հարների ամուսնալուծությունը, երբ ոչ ոք նման որոշման չէր սպասում, աստղային զույգն անսպասելիորեն հայտարարեց ապահարզանի մասին, որը տեղի ունեցավ նրանց ամուսնությանից 10 տարի անց:
Wedding.am-ը` վկայակոչելով Grazia Magazine-ին, ներկայացնում է աստղային ամենաաղմկոտ բաժանությունները:
Դեմի Մուր և Էշթոն Քաթչեր
Չնայած` այս աստղային զույգի միջև եղած տարքիային տարբներությունը բավականին շատ էր` Դեմին մեծ է ամուսնուց 15 տարով, բայց նրանց սիրո պատմությունը շատերին էր ոգեշնչում: Կային, իհարկե, նաև կարծիքներ այն մասին, որ այս զույգի ամուսնությունը լուրջ ճանապարհ չի կարող անցնել, հենց տարիքային տարբերության պատճառով: Ի զարմանս բոլորի, զույգն ունեցավ համատեղ կյանքի 6 տարի: Նրանք բաժանվեցին 2011 թվականին:
Բրեդ Փիթ և Ջենիֆեր Էնիսթոն
Այս հոլիվուդյան զույգի բաժանումը մեծ աղմուկ բարձրացրեց: Ոչ ոք չէր սպասում նման ավարտի, բայց Անջելինա Ջոլին արդեն խելքահան էր արել դերասանին, և հենց ամուսնալուծությունից մի քանի օր անց Փիթն արդեն Ջոլիի հետ էր:
Արքայազն Չարլզ և արքայադուստր Դիանա
1996 թվականին արքայադուստր Դիանան ու արքայազն Չարլզը պաշտոնապես ամուսնալուծվեցին` թողնելով անցյալում իրենց հատեղ կայնքի 15 տարիները: 2005 թվականին` արքայադուստր Դիանայի մահվանից 8 տարի անց, արքայազն Չարլզն ամուսանանում է Կամիլա-Փարքերի հետ, ով 2 դուստր ուներ զինվորական Էնդրյու Փարքեր-Բոուլզի հետ առաջին ամուսնությունից:
Ռիհաննան և Քրիս Բրաուն
Ռիհաննայի ու Քրիս Բրաունի բաժանությունների մասին լուրեր հաճախակի էին հայտնվում հանրային քննարկման շրջանակներում: Սակայն այս անգամ այն իսկապես վերջնական էր: Երգչուհին կարողացել էր ներել Բրաունին այն փաստի համար, որ 2009-ին խանդի հողի վրա իրեն դաժան ծեծի էր ենթարկել: Սակայն ամերիկյան ռադիոկայաններից մեկի ուղիղ եթերում Քրիս Բրաունը հանդես եկավ հայտարարությամբ, որ ինքն ու Ռիհաննան վերջնականապես բաժանվել են:
Ջենիֆեր Լոպեսի ու երգիչ Մարկ Էնտոնի
Աշխարհը ցնցեց նաև համաշխարհային երգչուհի Ջենիֆեր Լոպեսի ու երգիչ Մարկ Էնտոնիի ամուսնալուծությունը: Այս աստղային զույգի համատեղ կյանքը տևեց 7 տարի: Մարկն ու Ջենիֆերն ունեն երկու երեխա:
Լեոնարդո Դի Կապրիո և Ժիզել Բունդհեն
Այս սրտակերի բախտն անձնական կյանքում իսկապես չի բերում: Հանրահայտ դերասանի ընկերուհիներն են եղել Ժիզել Բունդհենը, Բար Ռաֆաելին, Էրին Հիթերթոնը և շատ ուրիշ գեղեցկուհիներ: Ժիզել Բունդհենի հետ հատեղ կյանքը տևեց 5 տարի, որից հետ զույգը բաժանվեց` հեռվում թողնելով ևս մեկ կրոքոտ ու բուռն սիրավետ: