Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ Սիրիայի հյուսիսում ԻՊ զինյալները հայկական վանք են այրել: Կրկնեմ կարծիքս. բացի Իրանում ապրող հայերից՝ Մերձավոր Արևելքի մյուս երկրների բնակիչ հայերը ոչնչացման վտանգի տակ են, հայրենադարձվելն այլընտրանք չունի: Ներիսլամական պատերազմի կրակը համակում է ողջ տարածաշրջանը: Ընտրությունը ձերն է. կամ ասեք, որ Հայաստանում սոցիալական վիճակը վատ է, և լավագույն դեպքում հագի շորերով եկեք Հայաստան, կա՛մ քանի շուտ է, ձեր գույքով ու գումարով եկեք Հայաստան: Հավատացեք, որ Հայաստանի դժվար ապրուստն ավելի քաղցր է, քան օտար հողում ոչխարի պես մորթվելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/474442356070728?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել