Բաղադրությունը`
Խմորի համար՝
Ալյուր՝ 300 գրամ
Կաթ՝ 200 մլ
Չոր խմորիչ՝ 6 գրամ
1/2 հատ ձու
Շաքարավազ՝ 1/2 թեյի գդալ
Աղ՝ 3/4 ճաշի գդալ

Միջուկի համար՝
Քերած պանիր՝ 200 գրամ (սուլուգունի կամ ցանկացած այլ)
Ձու՝ 2 հատ

Բուսայուղ՝ 1/2 ճաշի գդալ
Ձու՝ 5 հատ
Կարագ

Պատրաստման եղանակը՝

Բաղադրիչները նախատեսված են 5 հատ ձեռքի չափով խաչապուրիի համար:
Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել փափուկ և միատարր հարթ խմոր:
Խմորը բաժանել 5 հավասար մասի և կլորացնելով գունդ սարքել:
Գրտնակով օվալաձև բացել առաջին գունդը: Ռուլետի նման փաթաթել 2 կողմից, ինչպես ցույց է տրված նկարում, ապա սեղմելով և թեքելով՝ կպցնել ծայրի մասերը:
Տեղափոխել ջեռոցի տապակի վրա, որը նախապես պետք է պատել պերգամենտային թղթով: Այնուհետև խմորի 2 փաթափված մասերը ձգելով բացել, որպեսզի խմորը նավակի տեսք ստանա:
Կես ձուն հարել, ապա քսել խմորի ամբողջ մակերեսի վրա: Քերած պանիրը խառնել միջուկի համար նախատեսված 2 ձվի հետ:
Ստացված «նավակի» մեջ լցնել պանրի 1/5-րդ մասը և տեղափոխել ջեռոց՝ եփվելու 10 րոպե 200 աստիճանում մինչև խմորի ոսկեգույն դառնալը: Այնուհետև հանել խաչապուրին ջեռոցից, դանակով փոս անել պանիրի մեջտեղում, վրան կոտրել 1 հատ ձու և տեղափոխել ջեռոց ևս 5 րոպեով:
Արդեն պատրաստի խաչապուրին հանել ջեռոցից, վրան դնել 1 փոքրիկ կտոր կարագ և անմիջապես անցնել համտեսելուն:
Նույնը կատարել խմորի մյուս 4 գնդերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել