Պրակտիկորեն բոլորը, ովքեր ծնվել և մեծացել են ԽՍՀՄ-ում, հիշում են «Электроника» ապրանքանիշը:
Այդ այդ ապրանքանիշի տակ խորհրդային ժամանաշրջանում թողարկվում էր լայն էլեկտրոնային ժամացույցների, նվագարկիչների, համակարգիչների և այլ արտադրանքնեերի տեսականին: Սակայն ոչ բոլորն էին կռահում, որ դրանք այլ երկրների արտադրանքների պատճեններն են ուղղակի: Համեմատենք այն ժամանակվա հայտնի էլեկտրոնիկայի տեսականին իրենց օրիգինալ արտասահմանյան նախատիպերի հետ: Սկսենք Электроника 24-01 «Ну, погоди!» խաղային ապարատից, որը երևի բոլորիս է երջանկացրել: Սա իր սերիայում ամենահայտնին ու պահանջվածն էր՝ հեղուկ-բյուրեղյա էկրանով:
Արտադրվել է 1984 թվականից: Սկզբից արժեր 25 ռուբլի, հետագայում դարձավ 23: Ութսունականների երեխաների շրջանում պտտվում էր մի միֆ, իբր 1000 միավոր հավաքելու դեպքում այն ցույց է տալու «Դե սպասիր» մուլտֆիլմը, որը պրակտիկորեն անհնար է նմանատիպ դիսփլեյի պայմաններում: Պարզվում է՝ այս խաղը, սակայն, հանդիսանում է Nintendo EG-26 Egg-ի ոչ պաշտոնական կլոնը Nintendo Game & Watch սերիայից, որն արտադրվել է 1981-ին չնչին փոփոխություններով:
Շատերն այս խաղերից հանդիսանում են արտասահմանյան նմանօրինակների կլոնը. «Электроника 24-01» էկրանով խաղը (Միկի մկնիկը) Nintendo MC-25 Mickey Mouse-ի անալոգն է:
«Электроника ИМ-03»՝ «Օվկիանոսի գաղտնիքները» (1987)
Անալոգը` Nintendo OC-22 Octopus (1981)
«Электроника ИМ-04», «Merry cook MG-04»՝ «Ուրախ խոհարարը» (1989)
Անալոգը` Nintendo FP-24 Chef (1981)
«Электроника ИМ-09», «Space bridge MG-09»՝ «Տիեզերական կամուրջ» (1989)
Անալոգը` Nintendo FR-27 Fire (1981)
1985 թվականին Սոլնեչնոգորսկի էլեկտրոնիկայի գործարանն արտադրեց «Электроника ИМ-11» անվանումով խաղալիք—լուսնագնաց։
Ինչպես ուղեցույցում նշվում է, այն նախատեսված է 6-12 տարեկան երեխաների տեխնիկական ստեղծագործական զարգացման, աշխարհայացքի զարգացման, ծրագրավորման հմտությունների համար: 1988 թ.-ին «Наука и жизнь» հրապարակեց հոդված այդ խաղալիքի մասին, սակայն որ մի տեղ երբեք չնշվեց, որ դրա նախատիպը հանդիսանում էր «BIG TRAK» խաղալիքը՝ արտադրված «Milton Bradley» ընկերության կողմից 1979 թվականին:
Շատ հազվադեպ հանդիպող խաղալիք «Электроника ИМ-12»՝ փոխովի քարթրիջներով:
Այս խաղը մտածվել է որպես «Դե սպասիր» տիպի խաղերի փոխարինողի՝ փոխովի քարթրիջներով ու ավելի հզոր միկրոպրոցեսորով: Ի տարբերություն «Դե սպասիր»-ի՝ այս խաղում էկրանը լուսավորվում է: Էկրանին խաղացողը նայում է հայելու միջով: Խաղի իմաստն է անցնել ճանապարհ առանց բախվելու մեղուներին՝ ճանապարհին հավաքելով ինչ-որ իրեր: Բայց այն այնքան նման է Nintendo CJ-93 Donkey-Kong JR серии Panorama Screen-ին, 1983թ. :)
Ուղղակի Վինի Թուխի փոխարեն կապիկ:
«Электроника ИМ-15»՝ սեղանի ֆուտբոլային խաղ, 1990 թ. արտադրության:
World Cup SOCCER от TOMY Electronics 1979 թ-ի անալոգը:
«Электроника ИМ-20»՝ «Օդային տիր» (1-ին տարբերակ)
Անալոգը` Nintendo BU-201 Spitball Sparky серии Super Color 1984թ.
Երկրորդ տարբերակը Tetrisի անալոգն է՝ Nintendo Super Color, բայց ЖКИ-ի սեփական տարբերակը:
«Электроника ИМ-26» փոխարինվող քարթրիջային էկրաններով արտադրվել է 1988 թ-ից: Բաղկացած էր երկու վերին և մեկ ստորին մասից: Խաղը նույնն էր, ինչ նախորդ Электроника-ն, այսօր հայտնի է հինգ խաղ ИМ-26. «Ну,погоди!» «Ուրախ ֆուտբոլիստները», «Ձկնորս կատուն» և այլն:
Միտքը խորհրդային ինժեներներինն էր, սակայն Bandai ընկերությունը 1983-ից թողարկում է Digi Casse նմանատիպ խաղը:
«Электроника ИМ-27»՝ «Տիեզերական արկածներ» (փետրվար 1990)
Շատ օրիգինալ խաղ, որը, ցավոք, արտատպված է «Planet Zeon» ընկերության «Tomy» խաղից՝ արտադրված 1983 թ.-ին:
Электроника ИМ-46 – Հաշվիչ, սինթեզատոր, 1994 թ.
Զարմանալիորեն շատ նման Casio VL-Tone (VL-1) (1980)
«Электроника ИЭР-01» — «Ավտոմրցարշավ», 1983 թ.
Անալոգը` игры AUTO RACE, Mattel Electronics, 1977 թ.
«Электроника Видеоспорт»
Անալոգը` Pong
Խաղերն ավարտենք ու անցնենք ավելի լուրջ արտադրանքների :) 1974 թվականին Լենինգրադի գործարանն արտադրեց մի աննախադեպ իր՝ կոճային տեսամագնիտոֆոն «Электроника-501-видео», որը նախատեսված էր սև-սպիտակ նկարահանմամբ տեսաերիզների դիտման համար եվրոպական ստանդարտների համապատասխան 50 Հց. 625 տող հաճախության համար:
Սակայն այն «զարմանալիորեն» նման էր Sony DV-3400 1969 թ.-ին։
Գնանք առաջ` 1984 թվականին սկսվեց «Электроника ВМ-12» վիդեոմագնիտոֆոնի լայնածավալ արտադրություն՝ «VHS» ֆորմատով տեսաերիզներով աշխատող:
Այն կրկին «զարմանալիորեն» նման էր ճապոնական Panasonic NV-2000-ին՝ 1975 թվականի արտադրության:
«Электроника ВМЦ-8220», 1987 թ.
Անալոգը`«Samsung VX-8220»
«Электроника Б1-01», 1974
Անալոգը` Thorens TD-125, 1972
«Электроника ВИ-201»
Անալոգը` ZX Spectrum