Բլոգեր Էմ Ֆորդը, ով մաշկի հետ կապված խնդիրներ ունի և իր դիմահարդարման տեսանյութերի միջոցով փորձում է օգնել իր նման աղջիկներին հաղթահարել այդ դժվարությունները, յուրահատուկ հոլովակ է պատրաստել, բայց այս անգամ տեսանյութն ուղղված է սոցիալական ցանցերում իր հասցեին վիրավորական մեկնաբանություններ գրողներին:

Աղջիկը նրանց պատասխան վիրավորանք հասցնելու փոխարեն փոքրիկ հոլովակով փորձում է ցույց տալ, թե ինչպես են նրանք ազդում իր վրա, թե որքան դաժան կարող են մարդիկ լինել, երբ տեսնում են իր իրական դեմքն առանց դիմահարդարման, և հակառակը, թե որքան քնքուշ են դառնում նրանք, ու նրանց մեկնաբանությունները, երբ Ֆորդը հայտնվում է կատարյալ դիմահարդարմամբ: Բայց այդ դեպքում էլ գտնվում են այնպիսինները, ովքեր թունոտ մեկնաբանություններ են թողնում: Հոլովակի վերջում աղջիկը կարևոր հորդոր է թողնում, երբեք թույլ չտաք որևէ մեկին ձեզ տգեղ անվանել, անգամ ինքներդ ձեզ:

Կարծում եմ՝ այս հոլովակը դիտելիս շատերը կխորհեն սոցիալական ցանցերում իրենց վարքագծի շուրջ և կդադարեն մարդկանց դատել իրենց արտաքինով:

Эм Форд, Em Ford, Девушка с проблемной кожей сняла мощное видео, девушка с проблемной кожей

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել