Բաղադրությունը`

Շերտավոր խմոր՝ 500 գրամ
Մասկարպոնե՝ 250 գրամ
Ձվի դեղնուց՝ 1 հատ
Շաքարի փոշի՝ 60 գրամ
Ելակ՝ 250 գրամ
Անանուխ՝ 1 ճյուղ

Պատրաստման եղանակը՝

Նախապես սառեցրած խմորը բացեք գրտնակով, ապա կտրեք ուղղանկյուններ (խմորեղենի 1 կտորի համար անհրաժեշտ է 3 շերտ ուղղանկյունաձև խմոր):
Խմորները շարեք ջեռոցի տապակի վրա, պատառաքաղով ծակեք խմորի շերտերի ամբողջ մակերեսը (ինչպես ցույց է տրված նկարում):
Եփեք ջեռոցում 10-15 րոպե 190 աստիճանում մինչև թույլ շագանակագույն երանգի առաջացումը:
Թողեք՝ խմորի շերտերը սառչեն, որից հետո կտրատեք նրանց ծայրի չորացած մասերը:
Հարեք շաքարի փոշին ձվի դեղնուցի հետ մինչև վերջինիս սպիտակելը և փրփրելը, ապա ավելացրեք մասկարպոնեն և կրկին հարեք մինչև կրեմի պնդանալը:
Ելակները լվացեք, կտրատեք երկարությամբ 2 մասի:
Խմորի շերտի վրա քսեք կրեմը, ապա շարեք ելակները: Կատարեք նույն գործողությունը ևս 2 անգամ:
Զարդարեք աղանդերը անանուխի տերևներով և վրան շաղ տվեք մի քիչ շաքարի փոշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել