Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշման համաձայն` նոյեմբերի 13-ը հռչակվել է Կույրերի միջազգային օր: Այդ օրը ԱՀԿ-ն պատահական չի ընտրել. 1745 թվականին նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հանրահայտ ուսուցիչ Վալենտին Գայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություններ: Վ. Գայուին տպագրատուն է հիմնել ու հենց ինքն էլ սկսել է հրատարակել կույրերի համար նախատեսված առաջին գրքերը: Գայուի գրքերի հիման վրա էլ կույրերը գրաճանաչ են դարձել, մինչև 1829 թվականին Լուի Բրայլը հայտնագործել է կույրերի՝ բրալյան այբուբենը:
Բրալյան գրադարանում այժմ կա 2500 անուն սովորական ու 350 անուն խոսող` ձայնագրած, գիրք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/440897559301086
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել