Ուղիղ մի շաբաթ արդարացի բողոքի ցույցի ելած քաղաքացիները հաճելի լարվածության մեջ էին պահում ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլև ամբողջ երկիրը: Դա ոչ կուսակցական, ոչ քաղաքական պայքար էր, այն չուներ հստակ լիդերներ, ամեն մարդ այդ ցույցը համարում էր իրենը: Այստեղ գործում էր «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» հայտնի սկզբունքը: Եվ ցույցի հաջողության և մասսայականության գրավականը հենց վերոնշյալ սկզբունքներն էին:
Ինչ կատարվում է այսօր, դժվար է համեմատել այդ մի շաբաթվա հետ: Այլևս շատերը չեն մասնակցում, շատերը սոցցանցերում գրառումներ չեն անում: Բողոքի այսօրվա ցույցը, կարծես, կորցրեց իր կայծը: Եվ դա զարմանալի չէ. մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ փորձեցին իրենց ձեռքը վերցնել այդ ալիքը, ինչով էլ փչացրեցին ու արատավորեցին այն: Համենայն դեպս այսօր ցույցի մասին են հիշեցնում միայն փակ Բաղրամյան պողոտան ու դրա հետևանքով քաղաքում սկիզբ առած ահավոր խցանումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10204435957448263
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել