Երգչուհի և պարուհի ՎԱՐԴԱՆ, ով իր մասին բարձրաձայնեց հանդես գալով դուետներով Սերգեյ Զվերևի և Վիտալի Կոզլովսկու հետ, այժմ մեծ հաջողությամբ շրջագայում է իր մենակատար շոուներով: Եվ այսպիսով, երգչուհին վերջերս է վերադարձել Ղազախստանից, ուր ելույթ էր ունեցելAstana Music Hall-ում: Շոուն այնքան ցնցող էր եղել, որ նրա ավարտից հետո Վարդայի հետ ցանկացել են ծանոթանալ շոուին ներկա ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք:
Շատ ղազախ աստղեր նախանձով ծիկրակել են բեմ` հասկանալու, թե ինչպես է այդ երիտասարդ աղջիկը այսքան դյուրորեն պտտվում հորիզոնական ձողի վրա: Էքսկլյուզիվ համարի շուրջ ծավալված իրարանցումը Վարդային դրդեց այն մտքին, որպեսզի նա արտոնագրի հորիզոնական ձողի վրա պարելու իր յուրահատուկ տեխնոլոգիան: Մինչ Վարդան աշխարհում դեռ ոչ ոք այսպես չի պարել:
Այժմ Վարդան համարվում է գյուտարար և հանգիստ է, որ ոչ ոք առանց իր թույլատվության երբեք չի կատարի այս պարային համարը: «Պարը, ինչպես և երգը իմ կյանքն են, ստեղծագործելու էությունն այն է, որպեսզի արարես մի նոր բան: Ինձ միշտ շատ հաճելի է հանդես գալ որպես նորարար թե՛ պարի և թե երգի ոլորտում», - այսպես է արտահայտվել Վարդան իր գյուտի մասին:
Բացառիկ համարը հետաքրքիր է նրանով, որ պարուհին անում է գրեթե անհավանականը հորիզոնական ձողի վրա` կախվում է ներքև գլխով և չի դիմում ձեռքերի օգնությանը: Այժմ այս արտոնագրված համարը ոչ ոք չի կարող կրկնել, այլապես «գողը» կպատժվի օրենքի ամենայն խստությամբ: Դիտենք միասին`
Պատրաստեցին Թինա Բաղդասարյանը և Արմանդո Հարությունյանը:
P.S. Հետևյալ նյութը մեզ տրամադրել է ՎԱՐԴԱՆ՝ հատուկ GLANCEjournal-ի համար:
P.S. Հետևյալ նյութը մեզ տրամադրել է ՎԱՐԴԱՆ՝ հատուկ GLANCEjournal-ի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.glancejournal.com/2012/11/varda.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել