Երեկվա ԵՄ դրոշների ու Հայրիկյանի հետ կապված դեպքի մեղավորները հենց դրոշը բերողներն էին։ Ու ստեղ ոչ Պուտինը կապ ուներ, ոչ էլ Եվրոպայի նկատմամբ վերաբերմունքն էր պատճառը։ Հենց առաջին օրը դեպի Բաղրամյան գնալուց էլի նույն դրոշներով եկել էին, մարդիկ զգուշացրեցին, որ բացի Հայաստանի դրոշից՝ այլ դրոշ չեն ուզում տեսնել, որ հետո էլ շահարկումների առիթ չտան, թե երթը հակառուսական ա կամ հակաեվրոպական։ Ահագին ժամանակ Հայրիկյանենք չէին հանձնվում, ի վերջո տղեքը եկան առաջ ու Հայաստանի դրոշներով փակեցին ԵՄ դրոշները, ստիպված որոշ ժամանակ հետո իջեցրեցին ու հեռացան։ Դրանից հետո պետք էր հետևություններ անել, ոչ թե նորից գալ, ու կապ չունի՝ դու ԵՄ դրոշով ես, Ռուսաստանի, թե՝ Սաուդյան Արաբիայի, եթե անկախ պետություն ենք համարվում, մի դրոշ ունենք, բերեք, ինչքան ուզում եք բարձրացրեք, հաստատ մարդիկ կողջունեն, իսկ էս դեպքում ո՞վ շահեց։ Ստացվեց, որ ակցիան պրոռուսական բնույթ ունի, չնայած իրականում նման բան չկար, ու ստացվեց, որ մենք Եվրոպայի դրոշը ոտնատակ ենք տալիս, ինչն էլի այլ դեպքում ոչ ոք չէր անի։ Իսկ եթե նման բաների համար փող են տալիս, եկեք առանձին ակցիա անենք, բոլորով ուտենք էդ փողերը, ոչ մեկը մյուսին պրովոկացիայի մեջ չմեղադրի։)))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10204490664694671?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել