Զզվացնում ա արդեն էս ամենը: Էսօր ընկերոջս երեխային շտապ պիտի տանեինք պոլիկլինիկա, բայց Բաղրամյան պողոտայի փակ լինելու պատճառով ստիպված եղանք շրջանցել ու կորցնելով բավականին ժամանակ տեղ հասանք, իսկ երեխան էլ ճանապարհին լաց էր լինում, ու մարդու սիրտ էր ճաքում արդեն, հիմա, փառք Աստծո, ամեն ինչ արդեն անցել է, բայց իրոք այս ամենն արդեն, մեղմ ասած, զզվացնում է, մեկ, երկու, հասկանալի ա, բայց ինչքա՞ն կարելի ա այս ամենը, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, մարդ էն կարգի ա ամեն ինչից զզվել, որ մնում ա՝ թողի ամեն ինչ ու գնա էս երկրից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=845843022164810&id=100002173613874&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել