-Ափերդ կարոտել եմ...
-Ուզում ես, որ վերջնականապես կործանվե՞մ:
-Կարծում էի, որ կործանվել ես, չէ՞ որ ես կործանվեցի առանց քեզ:
-Բայց ոչ վերջնականպես:
-Կկործանքվենք միասին` վերջնականապես:
-Այդպես չի լինի:
-Շունչդ չի հերիքում:
-Ինչպես միշտ:
-Իմ կողքին դու դժվար էիր շնչում, պատճառը այդպես էլ չիմացա:
-Սրտի զարկերը, ցավոք, կառավարել չենք կարող: Ես նույնպես չկարողացա, դրա համար շնչահեղձ էի լինում քո կողքին, բայց միայն քո:
-Մեկ էլ ափերդ միշտ սառն էին...
-Ափերս էլ միայն դու էիր տաքացնում, իսկ հիմա նրանք միշտ ձեռնոց են կրում, որպեսզի ոչ ոք չտաքացնի նրանց:
-Երբ մատներս հպում էի ափերիդ, ես զգում էի՝ ինչպես է էլեկտրական մի հոսանք անցնում մարմնիդ միջով: Յուրօրինակ էին ափերդ, դու...
-Ոչինչ չի փոխվի: Ափերս էլ սառը կմնան:
-Մեկ ուրիշը կտաքացնի:
-Էլի կզանգե՞ս:
-Ուզո՞ւմ ես:
-Ոչ: Բայց զանգիր: Ես կսպասեմ:
-Դու միշտ սպասում ես:
-Միայն քեզ:
-Ես էլ: Միայն քեզ...
-Սիրում ես...
-Քեզ տեսնել եմ ուզում:
-Հնարավոր չէ:
-Կգաս, բայց առանց ձեռնոցների:
-Ինչո՞ւ:
-Ափերդ եմ ուզում տաքացնել, կարոտել եմ...
P.S  Devoted to someone special...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել