Կարծում եմ, որ մենք մեզ անհարկի շռայլություն ենք թույլ տալիս՝ պարտադիր ժամկետային զինծառայության ողջ բեռը դնելով միայն տղաների վրա։ Ես միանշնակորեն կողմ եմ, որպեսզի մեր աղջիկները ևս անցնեն բանակի միջով։ Չեմ ասում երկու տարի ծառայեն, թող ընդամենը վեց ամիս ծառայեն, մեկ է, դրանում օգուտից բացի վնաս չեմ տեսնում։
Նախ՝ կարճաժամկետ հեռանկարում լուծվում է զորակոչերի ժամանակ տարեցտարի խնդիր դարձող զինակոչիկների պակասի հարցը՝ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։

Երկրորդ հանգամանքն, որն, ըստ իս, էլ ավելի կարևոր է, կայանում է նրանում, որ եթե մեր ապագա մայրերն իրենք անցնեն զինծառայության միջով, ճանաչեն այն ոչ թե տարբեր պատմություններով ու ենթադրություններով, այլ իրենց սեփական տեսածով, ապա վստահաբար, երբ վաղը գա իրենց զավակին բանակ ճամփելու ժամանակը, նրանք չեն փորձի իրենց յուբկի տակ պահել զավակներին։
Ու հետո, էդքան սիրում ենք հենվել աշխարհի ու առհասարակ՝ արևմտյան փորձի վրա, ուրեմն եկենք հիշենք նաև, որ Իսրայելը բնավ էլ միակ երկիրը չի, որի բանակում զինծառայություն են անցնում երկու սեռերի ներկայացուցիչները։ Որքանով ինձ է հայտնի, ՆԱՏՈ-ի գրեթե բոլոր անդամ երկրների բանակներում էլ կին զինծառայողը սովորական երևույթ է...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել