Ինտերնետը ընդլայնել է ծանոթությունների ոլորտում մեր հնարավորությունները, սակայն ցանցում շփումը լի է բազմաթիվ անակնկալներով, և միշտ չէ, որ հնարավորություն է տալիս բացահայտել այն մարդու էությունը, ում հետ շփվում ես:Մնալով էկրանի հետ մեն մենակ՝ շատ դժվար է հասկանալ՝ ստո՞ւմ է խոսակիցդ, թե՞ ոչ: Այստեղից էլ դժվարությունը՝ ճիշտ հետևություններ անելու հետ կապված (իմանալ կյանքի նկատմամբ նրա իրական հայացքները և ծանոթության իրական նպատակը):
Այսպիսի դժվարին իրավիճակում վատ չէր լինի իմանալ մի շարք հարցեր, որոնք տալով խոսակցին և ստանալով պատասխանները՝ կարող եք պատկերացում կազմել ձեր խոսակցի մասին: Բնականաբար, չեք կարող համոզված լինել, թե տղամարդը բոլոր հարցերին պատասխանում է 100%-ով ճիշտ ու անկեղծ, սակայն, այնուամենայնիվ, նրա անձի մասին պատկերացում կստանաք:
1. Առաջին հարցը, որ պետք է ուղղեք նրան, տեղեկություններն են նրա ընկերների մասին: Ասա՝ ով է ընկերդ, կասեմ՝ ով ես դու: Հարցրեք, թե արդյոք նա ունի իսկական ընկերներ, որքան ժամանակ է, որ շփվում են, և ամենակարևորը՝ խոսակիցը պետք է խոսի ընկերների մասին հաճույքով: Բայց եթե նա խուսափում է այդ թեմայից, ապա դա ձեզ մտածելու տեղիք պիտի տա:
2. Հարցրեք երազանքների մասին: Իհարկե, ամեն ոք չէ, որ միանգամից պատրաստ է ձեզ հետ կիսվել իր թաքուն ցանկություններով, սակայն հնարավոր է, որ միանգամից վստահության արժանանաք և ձեր երազանքները համընկնեն (հնարավոր է նաև պարզվի, որ դուք ընդհանուր ոչինչ չունեք):
3. Հարցրեք, թե ի՞նչ սպորտով է նա հետաքրքրվում: Ֆուտբոլի կամ այլ թիմային խաղերի սիրահարները սովորաբար ընկերասեր և ակտիվ են: Ովքեր սիրում են միայնակ սպորտաձևեր, որպես կանոն, ինքնավստահ ու ինքնաբավ մարդիկ են: Բայց եթե տղամարդը չի սիրում սպորտը, ապա դա կրկին ձեզ մտածելու տեղիք պիտի տա:
4. Իմացեք, թե որտեղ է նա անցկացնում իր ազատ ժամանակը: Ակումբային կյանք սիրողները դժվար թե ձեզ շատ ուշադրության արժանացնեն` նրանք ուղղակի ձեզ հետ չեն լինի պետք եղած ժամանակ: Տնական տղաները, որոնք նաև տարված են համակարգչով, կշրջապատեն ձեզ ուշադրությամբ, սակայն դժվար թե ցանկանան ինչ-որ տեղ գնալ ձեզ հետ: Ընդհանրապես մարդիկ, որոնք տարված են համակարգչային խաղերով, քիչ են մտածում ընտանիքի մասին: Անհրաժեշտ է ընտրել ոսկե միջինը:
5. Անպայման հետաքրքրվեք նրա վնասակար սովորություններով: Ծխել, ալկոհոլ, խաղամոլություն և այլն: Այդ ինֆորմացիան կարող է շատ բան ասել մարդու էության մասին: Օրինակ՝ խաղամոլները շատ պրոբլեմատիկ են անձնական կյանքում: Այդ մարդկանց չեն հերիքում կյանքի տպավորությունները, և նրանք վազում են ռուլետկայի և խաղային ապարատների հետևից:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=375183942567079&set=a.113033302115479.26644.100002264303393&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել