Հիմա տեսնես՝ Բաղրամյանում կա՞ն մարդիկ, ովքեր մի հինգ րոպե ստվերին կանգնում են, մի քիչ մտածում են (ընդունեք, որ արևի տակ կանգնած մտածելը շատ ավելի դժվար ա) ու չեն հասկանում, որ «հաստիքային» ակծիվիստերի միջոցով «Ոչ թալանին»-ի ներսում իրականացված ներքին փոքրիկ հեղաշրջման արդյունքում շարժումը մարգինալացվեց ու արժեզրկվեց: Կա՞ն մարդիկ, ովքեր ունակ են հասկանալու, որ էն, ինչ հիմա կատարվում ա Բաղրամյան պողոտայում, արդեն ոչ թե բողոքի ակցիա ա, այլ ֆլեշմոբ, որին, ի դեպ, շուք հաղորդելու ու մի քանի մարդ ավել հավաքելու համար Հախվերդյան Ռուբոն ա համերգ տալու (որտեղից ո՜ւր հասանք): Կա՞ն էնպիսիները, ովքեր շարունակում են կարծել, թե «նախկինները» սխալ էին, իսկ հիմիկվանները, որոնց գործունեության արդյունքում Բաղրամյանը վերածվեց լքված աղբամանների պողոտայի, հանճարեղ ստրատեգներ են: Ու եթե էդպիսինները կան, ապա թույլ տվեք հարցնել. էդ ինչո՞ւ ոստիկանությունը, որը երեկ հայտարարեց, թե բացելու է Բաղրամյան պողոտան, էսօր ջրցան մեքենան հեռացրեց պողոտայից: Պատասխանե՞մ: Որովհետև մեկուկես գազել մարդ ցրելու համար հատուկ տեխնիկայի կարիք չկա: Էն հաստավիզ «գռաժդանսկիներից» մի 20-25 էքզեմպլյառը լիուլի բավական են, «գժուկներ» ջան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1048800298477397?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել