Քանի կարող եմ, պատասխանեմ իշխանական քարոզին, նոր անցնեմ գործի։

ԹԵ ԻՆՉՈՒ Է «ՊԱԿԱՍԵԼ» Բաղրամյանում հավաքված քաղաքացիների շարժը

Արդեն քանի օր է, ինչ իշխանական լրատվամիջոցները և քարոզիչները գիշեր-ցերեկ գրում են, որ շարժումը մարել է, օր օրի քչանում են քաղաքացիների հոսքերը, իշխանությունները բարի կամք են դրսևորում, հանդուրժող են և այլն...

Իսկ իրականում տեղի ունեցավ այն, ինչ պլանավորված էր. արհեստականորեն իշխանությունները մարդկային մոբիլիզացիա իրականացրեցին օրեր շարունակ և երբ կոնկրետ մի օր փորձեցին շարժումը կասեցնել, իրենց մարդկանց հետ կանչեցին, ու բնական է, որ պետք է երևար քանակի նվազում... Իսկ հիմա էնտեղ են պայքարողները, ֆիլտրվել ու զտվել է... Թեև բոլորն էլ մեր քաղաքացիներն են, բայց իշխանության մռնչողից վախեցողները պետք է իշխանության քթին մոտ չկանգնեն...

Էնպես որ, ոգիներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր...

Դիմադրության կարևոր օրերը շարունակվում են...

‪#‎ElectricYerevan‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել