Mediamonitor.am-ը գրում է.
Մեզ դպրոցում սովորեցնում են գրել, հաշվել, ֆիզիկա և աստղագիտություն, սակայն այն ամենը, ինչ վերաբերում է գեղեցկությանը և խնամքին, մնում է որպես տնային հանձնարարություն ամբողջ կյանքի համար:
Կանայք և աղջիկները փոխանակվում են տատիկների բաղադրատոմսերով, նորաձև ամսագրերի խորհուրդներով, ուշադրություն են դարձնում գիտնականների կարծիքներին, ովքեր մի օր կհայտնագործեն հավերժական գեղեցկության և երիտասարդության պատվաստանյութ:
- Սաղմոն
Այս համեղ ձուկը պարունակում է վիտամին D, սպիտակուց և օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք օգնում են ամրացնել եղունգները, կանխում են նրանց դյուրաբեկությունը և շերտավորումը, ամրացնում են մազերը, ինչի շնորհիվ մազերը դառնում են խիտ և սկսում են արագ աճել:
Եթե սաղմոն հազվադեպ եք օգտագործում, ապա այն կարող եք փոխարինել ծովատառեխով, իշխանով կամ սկումբրիայով:
- Ընկույզ
Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, ինչպես նաև պարունակում է օրգանիզմի համար անչափ օգտակար բիոտին և վիտամին E:
Այս բաղադրիչներն արդյունավետ կերպով պայքարում են մազաթափության դեմ, ամրացնում են ատամները, մազերը դարձնում են խիտ և ամուր, արագացնում են դրանց աճը:
Ընկույզի փոխարեն կարելի է օգտագործել դդումի սերմեր և ավոկադո:
- Շիճուկային պրոտեին
Եթե մազերը և եղունգները սպիտակուցի պակաս ունեն, ապա դրանք դառնում են անփայլ և փխրուն:
Իրավիճակը շտկելու համար`խմեք շիճուկ: Այս համեղ, մի փոքր թթու ըմպելիքը անարդարացիորեն է համարվում երկրորդական մթերք պանրի և կաթնաշոռի պատրաստման ժամանակ:
Իրականում, շիճուկը ոչ միայն ամրացնում է ատամները, մազերը և եղունգները, այլ նաև օգնում է վերահսկել ախորժակը այն մարդկանց, ովքեր տառապում են ավելորդ քաշից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ