weddingFact.am-ը գրում է.

Շտապեք ամուսնանալ, եթե…

  1. Դուք հանդիպում եք սիրելիի հետ գրեթե ամեն օր: Միասին եք անցկացնում օրվա մեծ մասը և նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչպես կարող եք մի քանի օր ապրել առանց նրան տեսնելու:
  2. Այն ժամանակ, երբ միասին չեք, անդադար խոսում եք հեռախոսով, հաղորդագրություններ եք ուղարկում միմյանց: Դուք անընդհատ փորձում եք նույնիսկ հեռվից կապ պահպանել միմյանց հետ:
  3. Ձեր խանդը հասել է մաքսիմումին: Շրջակայքում միայն կասկածելի մարդիկ են, որոնք ցանկանում են հեռացնել Ձեր սիրելիին Ձեզնից:
  4. Ձեր հարաբերությունները վաղուց արդեն կայուն են: Դուք հասկանում եք իրար անգամ հայացքից:
  5. Ձեր բարեկամները, ծնողները, ընկերները լավ գիտեն,որ դուք մեկ ամբողջ եք, իսկ ավելի ճիշտ, որ շուտով ընտանիք եք կազմելու:
  6. Ձեր երկուսի ծնողները ծանոթացել են: Եվ հնարավոր է՝ նույնիսկ հանդիպած չլինեն, պարզապես միմյանց մասին հաճախ լսել են, հեռակա կարգով շփվել:
  7. Դուք վաղուց արդեն չեք ափսոսում գումար ծախսել մեկդ մյուսի համար: Փոքրիկ նվերներից անցնում եք արդեն ավելի արժեքավորներին: Ձեզ մոտ կուտակվում է ընդհանուր բյուջե:
  8. Ձեր սիրելիի հարազատներին, քույրերին,եղբայներին ընդունում եք ինչպես Ձեր հարազատին: Շփվում եք նրանց հետ ավելի շատ, քան Ձեր հարազատ քրոջ կամ եղբոր հետ:
  9. Դուք արդեն միասին հանգստանալու փորձ ունեք: Հանգիստ որոշ չափով հեռավորության վրա այնտեղից, որտեղ ապրում եք :
  10. Դուք պարբերաբար փորձում եք միասին ապրել: Ասենք’ մեկիդ ծնողները քաղաքում չեն, և հարմար առիթի դեպքում բաց չեք թողնում հնարավորությունը:
  • Եթե Ձեր զույգին համապատասխանում է միայն 4-6 նախանշան, ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է: Դուք դեռ չեք հասել Ձեր հարաբերությունների կուլմինացիային:
  • Իսկ եթե համապատասխանում է 6-10 նախաամուսնական նշան, համարեք, որ Ձեր հարաբերությունների պիկ ժամն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել