Mediamonitor.am-ը գրում է.
Բրազիլիյում 1982 թվականից սկսված և շուրջ 6000 երեխաների շրջանում իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ այն երեխաները, ովքեր ավելի երկար ժամանակ են կերակրվել կրծքով, ուսման մեջ ավելի մեծ հաջողությունների են հասնում և հետագայում ավելի շատ են վաստակում:
Բրազիլիայում հետազոտողները վերջին երեք տասնամյակների ընթացքում սկսած ծննդյան օրվանից հետևել են մոտ 6000 երեխաների, ինչի արդյունքում հնարավորություն են ստացել պատկերացում կազմել կրծքով կերակրելու երկարաժամկետ արդյունքների մասին: Այդ երեխաներից մոտ 3500-ը, ովքեր այսօր արդեն 30 տարեկան մարդիկ են, ընդունել են հետազոտության շրջանակներում իրականացվող հարցազրույցներին և IQ թեստերին մասնակցելու հրավերը: Այսպիսով, նրանք, ովքեր կրծքով ավելի երկար էին կերակրվել ունեն ավելի բարձր կրթամակարդակ, փաստացի ավելի շատ ժամանակ են հատկացրել իրենց կրթությանը, ներկայում ավելի շատ են վաստակում և ընդհանուր առմամբ ավելի հաջողակ են։
Հանրահայտ փաստ է, որ կրծքով կերակրելը երեխայի մոտ որոշակի չափով բարձրացնում է IQ մակարդակը: Բրազիլիայի Պելոտաս քաղաքի Ֆեդերալ համալսարանի դոկոտոր Բերնարդո Լեսսա Օրտան այլ հարցի էր ցանկանում պատասխանել։ Նա փորձում էր պարզել թե արդյո՞ք այս հանանգամանքը ի վերջո հանգեցնում է ավելի բարձր ինտելեկտի և արդյոք ավելի լավ հեռանկարներ է ստեղծում մարդու կյանքում:
«Մեր հետազոտությունը պարզեց, որ երկարաժամկետ կրծքով կերեկրելը ոչ միայն բարձրացնում է ինտելեկտուալ մակարդակը, համենայնդեպս մինչև 30 տարեկանը, այլ նաև իր ազդեցությունն է ունենում և՛ անհատական, և՛ սոցիալական մակարդակներում՝ բարելավելով կրթամակարդակը և վաստակելու ունակությունը», – ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ