Երբ վուայերիզմը խառնվում է լրագրությանըMedia.am-ը գրում է.

Հայաստանյան ամենամեծ լսարան ունեցող կայքերից մեկը՝ «1in.am»-ը, այսօր ««Սեքս»՝ Բաղրամյան պողոտայում» վերնագրով մի տեսանյութ հրապարակեց: Կադրում Բաղրամյան պողոտայում էլեկտաէներգիայի թանկացման դեմ #ElectricYerevan բողոքի ցույցին մասնակցող զույգ է: Տղան ու աղջիկը ծածկոցի տակ գուցե համբուրվում են, բայց ոչ մի կերպ սեքսով չեն զբաղվում: 

«1in.am»-ի այդ տեսանյութը հրապարակելու նպատակահարմարությունը օրվա ընթացքում քննարկում էին սոցիալական ցանցերի օգտատերերը: Կարծիքները միանշանակ էին՝ կայքը «սիրուն չէր վարվել»: 

Հիմա արդեն «1in.am»-ի տեսանյութը հասանելի չէ Youtube-ում, կայքում էլ համապատասխան հղումը չի աշխատում: Պետք է հասկանալ՝ խմբագրությունում հետեւություններ են արել սոցիալական կայքերում իրենց քննադատողների խոսքերից: 

Այս պատմության մեջ հարցեր են մնում, որոնցից մի քանիսը կձեւակերպեմ:

- Կայքը հեռացրել է տեսանյութը, սակայն բացատրե՞լ է իր լսարանին ինչու էր որոշել հրապարակել երկու երիտասարդների անձնական կյանքի այդ մի քանի րոպեն: Բացատրե՞լ է լսարանին, թե ինչու է հեռացրել տեսանյութը: 1in.am-ի կայքում եւ ֆեյսբուքյան էջում, առնվազն երեւացող տեղում, տեսանյութի հեռացման վերաբերյալ բացատրություն չկար: 

- Ի՞նչու են կայքի աշխատակիցները տեսանկարահանել երկու երիտասարդների անձնական կյանքը: Դա ի՞նչ վուայերիզմի դրսեւորում է, այն էլ չեղած սեռական ակտի հանդեպ:

- Տեսանյութում տղայի եւ աղջկա դեմքը փորձել են ծածկել: Սակայն, նախ տեսանյութի ընթացքում պահ կար, որ դեմքերը երեւում էին, հետո այս դեպքում անգամ ծածկած դեմքերը զույգի անձնական կյանքի անձեռնխելիության խախտում է: Ո՞վ է թույլ տվել նրանց նկարահանել անձնական, ինտիմ պահը եւ տեղադրել YouTube-ում, ի՞նչ հասարակական նշանակություն ուներ այդ տեսանյութը, որ կայքը այն հրապարակում էր:

- Հասարակական նշանակության մասին: Կարծիքներ կային, որ տեսանյութը #ElectricYerevan-ը վարկաբեկելու համար է: Գուցե: Ես վստահ եմ, որ տեսանյութը ուղղակի լրացուցիչ դիտումներ ապահովելու համար է տեղադրվել562««Սեքս»՝ Բաղրամյան պողոտայում» բառերով որոնում, 
հուլիսի 1, 2015
կայք: Դե, թեման կրկնակի շահեկան է՝ համ սեքս, համ էլ Բաղրամյան պողոտա: 

- Չնայած 1in.am-ը հեռացրել է տեսանյութը, բայց ««Սեքս»՝ Բաղրամյան պողոտայում» վերնագրով վերահրապակված հոդվածները, առանց տեսանյութի, ցանցում դեռ ապրում են: Ու դժվար է ասել՝ ինչ-որ մեկ տեսանյութը հասցրե՞լ է ներբեռնել YouTube-ից համակարգիչ: Տեխնիկապես եւ տեսականորեն լրիվ հնարավոր տարբերակ է:

Այնպես, որ տեսանյութը հեռացնելով 1in.am-ը խնդիրը չի լուծել: 

1in.am-ի կայքում լրագրողական էթիկական կանոնակարգի, նորմերի մասին տեղակատվություն չկա: Այս կայքը չի միացել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնին, սակայն կարծում եմ ԶԼՄ-ներիէթիկայի դիտորդ մարմինը կքննարկի այս դեպքը: Բացի սոցիալական մեդիայում՝ ամոթանքի տեսքով արձագանքից, այս դեպքը նաեւ մասնագիտական կարծիքի ու հակազդեցության կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել