Wedding.am-ը գրում է.

Իր հարսանիքի նախօրեին Սարա Էթվուդը մոր հետ արցունքներով լի երկար ժամեր անցկացրեց, քանի որ ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարությունը նրա եղբորը թույլ չէր տվել գալ տուն՝ ներկա գտնվելու քրոջ հարսանյաց արարողությանը:

Սառայի համար ծառայակիցը ոչ միայն նրա հիանալի եղբայրն էր, այլև լավագույն ընկերը:

Պատկերացրեք, թե ինչպիսի անակնկալ կարող է լինել սիրելի եղբոր անսպասելի հայտնվելը:

«Երբ ես սկսեցին հետևել մեր տան մյուս հատվածին, զգացի՝ ինչ-որ բան է կատարվում: Ես ամենևին էլ չէի սպասում, որ եղբայրս կգա, քանի որ նա իր նամակում գրել էր, որ ռազմաբազայի ղեկավարությունը թույլ չի տվել նրան հեռանալ շտաբից: Սա իմ կյանքի լավագույն օրն է ոչ միայն այն պատճառով, որ ես ամուսնանում եմ, այլև՝ իմ բոլոր մտերիմ ընկերներն ու հարազատ մարդիկ այժմ կողքիս են»,-հայտնում է Սարան:

Wedding.am-ը ներկայացնում է այս հուզիչն և գեղեցիկ անակնկալի մասին պատմող տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել