Esem.am-ը գրում է.

ESem.am-ի ամառային «սենյակում» է հայտնվել Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը և պատասխանել է մեր բլից հարցերին:

 

- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:

- Այս տարի մայրիկիս ու ընկերներիս հետ կհանգստանամ Հայաստանում: Երկրից դուրս գնալու մտադրությւոն ունեի, սակայն չստացվեց:

- Ակտի՞վ, թե պասիվ հանգստի կողմնակից ես:

- Երկու տարբերակն էլ նախընտրում եմ: Կարծում եմ՝ երկուսն էլ զուգահեռ անհրաժեշտ են մարդուն:

- Նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում. ինչո՞ւ:

- Եթե հնարավորություն լինի, իհարկե, նածընտրում եմ արտերկրում, սակայն դեռ դրա հնարավորությունը չի ընձեռնվել:

- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:

- Ծով, քայլել ու սպորտով զբաղվել:

- Ինչի՞ միջոցով կարելի է  կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

- Ամռան տապը կոտրելու համար պետք է ցերեկային ժամերին տանը մնալ, իսկ երեկոյան` քայլել: Ամռան լավագույն ընկերն էլ ջուրն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել