Մեր երկրի էներգետիկ համակարգն այսօր կանգնած է որոշակի մարտահրավերների առաջ: Այս ոլորտի թվացյալ կայունության հիմքում, ըստ էության, առկա են եղել մեծ խնդիրներ, որոնք նույնիսկ թեթև ցնցումների արդյունքում պետք է պատճառ դառնային ամբողջ համակարգի անվտանգության խարխլմանը:
Առկա են մի քանի բացասական գործոններ, որոնք էներգետիկ համակարգի համար ունեն ռազմավարարական նշանակություն:
Գործոններից մեկն այն է, որ էներգետիկ համակարգում առկա են լուրջ կոռուպցիոն մեխանիզմներ: Դրանք դրսևորվում են գազի կամ էլեկտրաէներգիայի բարձր կորուստների, տեսուչների խարդախությունների, վարկային ռեսուրսների մսխման, բարձր աշխատավարձերի, չարդարացված ծախսերի և այլ բնույթի չարաշահումներով:
Մյուսը համակարգում առկա մենեջմենթի որակի հետ կապված լուրջ խնդիրներն են: Սա պարզապես դրսևորվում է էներգոհամակարգի արդյունավետության գնահատման ցածր ցուցանիշներով:
Հաջորդ գործոնը պայմանավորված է նրանով, որ էներգետիկ համակարգում չեն զարգանում ժամանակակից և նորարարական տեխնոլոգիական լուծումներ ապահովող ենթահամակարգերը:
Չնայած նրան, որ էներգետիկայի զարգացման ռազմավարությունը բացակայում է, կառավարությունը Համաշխարհային բանկի հետ մշակում է 2016-36 թվականների ռազմավարություն: