Բաղադրությունը`
Շոկոլադե շերտի համար՝
Մուգ շոկոլադ՝ 250 գդալ
Կարագ՝ 170 գդալ
Կակաո՝ 3 ճաշի գդալ
Ալյուր՝ 5 ճաշի գդալ
Ձու՝ 3 հատ
Շաքարավազ՝ 4 ճաշի գդալ

Բանանով և կաթնաշոռով շերտի համար՝
Կաթնաշոռ՝ 200 գրամ
Ձու՝ 2 հատ
Բանան՝ 2 հատ
Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը՝

Շոկոլադե շերտ: Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը և կարագը մինչև միատարր դառնալը: Ձուն հարում ենք շաքարավազի հետ 5 րոպեից ոչ ավել: Ալյուրը խառնում ենք կակաոյի հետ:
Հարված ձվին ավելացնում ենք շոկոլադը, ապա ավելացնում ալյուրը կակաոյի հետ և լավ խառնում մինչև միատարր դառնալը:
Կաթնաշոռով շերտ: Բլենդերում խառնում ենք կաթնաշոռը, ձուն, շաքարավազը և բանանը մինչև միատարր դառնալը:
Ձևամանը պատում եք բուսայուղի բարակ շերտով: Սկզբում լցնում ենք շոկոլադե զանգվածը բարակ շերտով, հետո տեղ-տեղ լցնում կաթնաշոռով շերտը: Խմորի վրա լուցկու չոփով զգուշությամբ կատարում ենք մի քանի ալիք: Գործողությունների նույն հերթականությամբ ավելացնում ենք խմորի մնացած մասը: 
Եփում ենք ջեռոցում 30-45 րոպե 175 աստիճանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել