Կիրակի օրը «Ոչ թալանին» նախաձեռնության որոշումը՝ էլեկտրաէներգիայի սակագների դեմ ակցիան շարունակել Ազատության հրապարակում, կրկին օրակարգի առաջնային հարցում ընդգրկեց Բաղրամյան պողոտան բացել-չբացելու հարցը:

Ըստ էության, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը, ինչպես պարզվեց, որպես նախաձեռնություն կորցրել էր լեգիտիմությունը (միգուցե չէր էլ ունեցել, միայն կատալիզատորի դեր ունեցավ), համարում էր, որ պողոտան փակելու արդիականությունն արդեն չունի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակցիայի մասնակիցների ճնշող մեծամասնությունը չհամաձայնվեց այդ որոշման հետ ու շարունակեց պայքարը Բաղրամյան պողոտայում, նշանակում է, որ նրանք հավատում են, որ պայքարի հաջողության առաջին գրավականներից է ճանապարհի փակ լինելը:
Ճիշտ է՝ ներկայումս ցուցարարները «կորուստներ» ունեն զանգվածների առումով, սակայն ցուցարարների ակտիվ զանգվածի մոտ վճռականության պակաս կարծես թե չի նկատվում:

Սակայն մի հարցադրում հաստատ բացակայում է. ի՞նչ է տալու պայքարին փակ պողոտան (այն կարար լիներ, ասենք, Սարյանի այգում, Մատենադարանի հարակից տարածքում և այլն), և արդյո՞ք այդքան ռեսուրս ունեն ցուցարարները՝ long time խաղալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել