Այս (ազգս-Է.Է.) գերագույն նպատակ է, ես` միջոց:
Գ. Նժդեհ

Խոսքս ուզեցի սկսել հենց ՆԺԴԵՀԻ խոսքերից, մի մարդու, ով հասկանում էր, թե ինչ է «հայրենիք» կոչվածը, որից ողջ ազգը ունի շատ բան սովորելու… Ինչևէ…
Օր օրի համոզվում եմ,որ հայը հենց իր ձեռքերով է ազգիս տանում կործանման՝ իր, այսպես ասած, «եվրոպական» կարծրատիպերը արմատացնելով իր մեջ, ինտեգրվելով մի փուչ բանի, որ նույնիսկ չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում, նույնիսկ Հայաստանի խուլ գյուղերում հարց ու փորձի ժամանակ ասում են՝ մի քիչ զարգանանք, եվրոպականանանք:
Սկսեմ հենց մեր առօրյա կյանքից, առհասարակ նկատել եք, թե օրվա մեջ քանի անգամ եք օգտագործում այսպես ասած անգլերեն-հայկականացված բառեր - OMG, Hi, I can’t, me too և այլ նման շատ բառեր:
Խնդրում եմ` բացատրեք այն երևույթը, երբ հային հարցնում ես` ով է եղել Կոմիտասը, ասում են՝ փողոց է, չգիտեն Թաթուլ Կրպեյանին, Մարտիրոս Սարյանին դարձնում են ճարտարապետ, Եղիշե Չարենցին՝ 1000 դրամանոցի միջի տղեն և այլն: Չենք ճանաչում հայ արժանավոր մարդկանց, փոխարենը գիտենք, թե ամերիկյան աստղերից ով ամուսնացավ, ով բաժանվեց, ինչ արեց ու այսպես շարունակ: Անգամ չեմ ուզում անդրադառնալ հայի երաժշտական ճաշակին, օտարամոլ, օտարածին երգ-երաժշտությանը, մուղամին, այդ թյուրիմացություն կլկլոցներին, գլամուր կոչված երևույթին, որն ասես մտել է հայի գիտակցության մեջ ու չի էլ պատրաստվում դուրս գալ ԳԼԱՄՈՒՐ ուղեղներից:
Ե՞րբ պետք է մեր մեջ արմատանա, որ ԿՅԱՆՔՆ ԱԶԳԻՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՊԱՏԱՐԱԳԵԼՈՒ ՉԱՓ ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ:
Վերջերս սկսել եմ ավելի շատ լսել նմանատիպ արտահայտություններ՝ «Աաաաաաա, զզվում եմ էս հետամնաց գեղից, էս ինչ երկիր ա, սաղ սահմանափակ են, անճաշակ, լրիվ հոգնած…» (էս ի՞՞՞նչ էր): Համալսարան գնալու ճանապարհին բազում այսպիսի խոսակցություններ լսեցի ու մեջս մի տեսակ հայի արժանապտվությունն արթնացավ, ուզեցա դառնալ հասկացնել հայրենիքի նշանակությունը, հետո ինձ զսպեցի, համոզեցի, որ ողբալի է նրանց վիճակը, անհույս…
Ուղղակի մտածում եմ, որ «ԳԻՏԱԿ ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԼԻՆԵԼ»:
Ազգ իմ հայոց փառապանծ, ինչի՞ եք ձեզ դեպի կործանման ճանապարհը տանում, ինչի՞ դուրս չեք գալիս այսպես ասած «եվրոպական» կարծրատիպերից, ինչի՞ եք կորցնում ձեր ազգային դեմքը, ազգային արժանապատվությունը, կարևորությունը հայ հասարակության մեջ:
Ինչևէ, ես լավատես եմ, հավատում եմ ազգիս բարոյական ու ֆիզիկական հաղթանակին, որովհետև տեսնում եմ, որ այս համատարած բացիլների մեջ ունենք, աճում են Հայաստանին արժանի շատ զավակներ, ու որ իրենց առկայությունը արդեն մեծ հույս է ներշնչում, որ ազգս հասնելու է իր հաղթանակին!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել