Լռությունը սովորաբար հասկանում են որպես բացասական, դատարկ երևույթ, որպես ձայների բացակայություն: Այս սխալ հասկացությունը տարածվել է, քանի որ լռությունը հայտնի է միայն քչերին:
Այն ամենը, ինչ ենթադրվում է լռության զգացողության հասկացության տակ, միայն աղմուկի բացակայությունն է: Բայց լռությունը լրիվ այլ բան է, դրական երևույթ է: Այն դատարկ չէ, այն երաժշտությամբ է լցված, որը դուք առաջ երբեք չեք լսել, այն համակված է ձեզ անհայտ բուրմունքով, լույսով, որը բացվում է միայն ներքին հայացքի առջև:
Լռությունը ինչ-որ երևակայություն չէ. այն իրականություն է, իրականություն, որը գոյություն ունի ձեզանից յուրաքանչյուրի մեջ. ուղղակի մենք երբեք ներս չենք նայում:
Ձեր ներաշխարհն ունի իր համը, իր բուրմունքը, իր լույսը: Այն ամբողջությամբ լուռ է, անսահման լուռ, հավերժ լուռ: Այնտեղ երբեք չի եղել և չի լինի աղմուկ: Այնտեղ չի կարող թափանցել ոչ մի բառ, բայց դուք կարող եք այնտեղ մտնել:
Ձեր էության կենտրոնը ցիկլոնի կենտրոնն է: Ինչ էլ դրա շուրջ պատահի, ոչինչ դրա վրա չի ազդում: Այն հավերժական լռություն է. օրերը գալիս և գնում են, տարիները գալիս և գնում են, հարուրամյակներ գալիս և գնում են, կյանքեր գալիս և գնում են, բայց ձեր էության հավերժական լռությունը նույնն է մնում` այդ նույն անձայն երաժշտությունը, այդ նույն երանության բուրմունքը, այդ նույն անցողիկի, մահկանացուի հաղթահարումը:
Այն ձեր լռությունը չէ:
Դուք եք այն:
Այն ինչ-որ բան չէ, որը ձեր իշխանության տակ է գտնվում. այն տիրում է ձեզ և դրանում է նրա մեծությունը: Դուք նույնիսկ դրա մեջ գոյություն չունեք, քանի որ ձեր ներկայությունը հանգստի խաթարում կլիներ:
Լռությունն այնքան խորն է, որ նրանում ոչ ոք չկա, չկաք նույնիսկ դուք: Եվ այդ լռությունը ձեզ ճշմարտություն, սեր և հազարավոր այլ օրհնություններ է բերում:
Օշո
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3815754563144
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել