Imyerevan.com-ը գրում է.
Մայքլ Հէ անունով չինացի այս ուսանողը, ով այս ամառ պրակտիկա է անցնում ՀՀ Կենտրոնական բանկում, հետաքրքրաշարժ տուրիստական տեսանյութ է պատրաստել Երևանի մասին:
Մայքլը հիմնականում ուսումնասիրում է Չինաստանի եւ Արեւելյան Ասիայի մշակույթը, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, մշտապես նրան հետաքրքրել է նաև այլ երկրներիի պատմությունն ու մշակույթը: Այդ իսկ պատճարով` նա որոշել է այս տարվա ամառն անցկացնել Հայաստանում: Պրակտիկայի ընթացքում փորձելով համատեղել սեփական հետաքրքրություններն օգտակար գիտելիքների հետ` որոշել է հետաքրքիր մի տեսանյութ պատրաստել Երևանի մասին: Արդյունքում ստացվել է յուրօրինակ մայրաքաղաքային մի շրջայց` չինացու աչքերով:
ՀՀ ԿԲ Դիլիջան ուսւոմնահետազոտական կենտրոնում անցկացվող պրակիտայի շրջանակներում Մայքլն ուսումնասիրում է Հայաստանի քաղաքները, հայ-չինական հարաբերությունները, փորձում է Հայաստանը չինացի ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու և երկու երկների համագործակցության համար փոխշահավետ ուղիներ գտնել: Նա հուսով է, որ իր աշխատանքը կնպաստի Չինաստանի եւ Հայաստանի միջև նոր հարաբերությունների կամուրջի ստեղծմանը: