Esem.am-ը գրում է.
ESem.am-ի ամառային «սենյակում» է հայտնվել Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը և պատասխանել է մեր բլից հարցերին:
- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:
- Այս տարի մայրիկիս ու ընկերներիս հետ կհանգստանամ Հայաստանում: Երկրից դուրս գնալու մտադրությւոն ունեի, սակայն չստացվեց:
- Ակտի՞վ, թե պասիվ հանգստի կողմնակից ես:
- Երկու տարբերակն էլ նախընտրում եմ: Կարծում եմ՝ երկուսն էլ զուգահեռ անհրաժեշտ են մարդուն:
- Նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում. ինչո՞ւ:
- Եթե հնարավորություն լինի, իհարկե, նածընտրում եմ արտերկրում, սակայն դեռ դրա հնարավորությունը չի ընձեռնվել:
- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:
- Ծով, քայլել ու սպորտով զբաղվել:
- Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:
- Ամռան տապը կոտրելու համար պետք է ցերեկային ժամերին տանը մնալ, իսկ երեկոյան` քայլել: Ամռան լավագույն ընկերն էլ ջուրն է:
- Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:
- Վարդագույն, սպիտակ, բաց կանաչ:
- Առհասարակ, քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:
- Դեղին:
- Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:
- Ինձ համար տպավորիչ է եղել ընտանիքիս հետ Ուռեկիում հանգստանալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ