Ճիշտն ասած՝ չեմ ճանաչում այսօր Բաղրամյանում մնացած նախաձեռնողներին, երևի բացի Արամից, որը մնաց Բաղրամյանում և չգնաց։ Բայց նաև հարց այսօրվա ասուլիսի երիտասարդներին։ Դուք ասում եք, որ չեք ճանաչում նրանց, ովքեր այսօր հարթակ են բարձրացել, և նրանց պայքարելիս չեք տեսել։ Բա որ թողնում, գնում էիք, բնականաբար, ժողովրդի միջից կարող ուժերը պետք է որ բարձրանային հարթակ։ Մի՞թե զարմանալի է, որ այս բազմությանը չթողեցին բախտի քմահաճույքին և որոշակի պատասխանատվություն վերցրեցին։ Ապրեն իրենք, որ համարձակություն ունեցան ամենավտանգավոր օրը կանգնել։ Ի դեպ, ասեմ, ամենավտանգավոր օրը հենց այդ օրն էր, երբ բաժանում եղավ։
Հա, մի բան էլ ասեմ՝ որ սերժական մամուլը ծաղրում է նոր խմբին, որ իբր ՀէՑ-ը ՀԿԾՀ–ից չեն տարբերում, ապա դա դժբախտություն չէ, բայց գովեստի է արժանի, որ հստակ գիտեն, թե որտեղ պայքարեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10206793994150583?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել