Բաղադրությունը`
Խոզի կողիկներ՝ 1,5կգ
Սոխ՝ 2 գլուխ
Սխտոր՝ 2 պճեղ
Մՙեղր՝ 2ճ/գդ
Սոյայի սոուս՝ 3-4 ճաշի գդալ
Տոմատի մածուկ՝ 2 ճաշի գդալ
Կոճապղպեղ (имбирь)՝ 1 կտոր
Աղ և պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Լավ լվանալ խոզի կողիկները, ապա կտրել 3-4 ողի չափով կտորների:
Սոուսի համար մանր կտրատել սոխը, սխտորը և կոճապղպեղը, ապա լցնել փոքրիկ կաթսայի մեջ, վրան ավելացնել մեղրը, սոյայի սոուսը և տոմատի մածուկը: Տեղափոխել կաթսան կրակի վրա և եփել մինչև եռալը և սոխի փափկելը: Ստացված սոուսը լցնել բլենդերի մեջ և խառնել: Համեմել աղ և պղպեղով (ցանկալի է քիչ):
Խոզի կողիկները պատել սոուսով և թողնել՝ մարինացվեն 1-2 ժամ:
Եփել կողիկները ջեռոցում 1-1,5 ժամ 160 աստիճանում՝ ժամանակ առ ժամանակ պատելով դրանք սոուսով: Եթե միսը շատ կարմրի, ապա կարող եք վրան ծածկել ֆոլգայով:
Պատրաստի կողիկները կարելի է մատուցել բանջարեղենների և սոուսի հետ:
Խորհուրդ: Կողիկները ջեռոցում կարելի է տապակել ցանցի վրա, սակայն այդ դեպքում ցանցի ներքևում պետք է դնել ջեռոցի տապակ, որպեսզի առաջացող յուղն այնտեղ թափվի:
Իսկ եթե տապակում եք կողիկները տապակի վրա, ապա նախապես դրա վրա փռեք ֆոլգա, որպեսզի միսը չկպչի տապակին: