Քանի որ ձեր էդ Երևաններում էի ու նոր եմ կոմպի դիմաց խախանդվում, գրածս կարող է մի փոքր ուշացած հնչել, բայց մի քանի բան պետք է ասեմ: Ինձ չի հետաքրքրում՝ բոլշևիկ եք դուք, թե՝ մենշևիկ, քաղաքական եք, թե՝ չքաղաքական, լիդերական եք, թե՝ անլիդեր ու մնացած էս բոլոր բառախաղերը. նաև ընդունում եմ, որ ցանկացած մարտավարական հարցի շուրջ կարելի է ունենալ տարբեր կարծիքներ և այլն, և այլն, բայց վստահ գիտեմ մեկ բան՝ ժողովորդին ոստիկանության դեմ մեն-մենակ թողնելն ու հեռանալը ոչ թե սոսկ անպատասխանատվություն է, այլ անբարոյականություն: Սա հենց բարոյական, այլ ոչ թե քաղաքական, մարտավարական և այլ հարց է: Գիտեմ, արդեն տեսել եմ սրա հնարավոր պատասխանները՝ 1. բոլորս սխալական ենք, 2. դուք սադրիչ եք, չուզող եք, չար եք և այլն, և այլն: Բայց դրանք պատասխաններ չեն: Նախ՝ մի բան է պարզապես սխալվելը, այլ բան է նման զգայուն ու միաժամանակ ակնհայտ, երկընտրանք ըստ իս չենթադրող հարցում սխալվելը: Բացի այդ, չեմ էլ զգում, որ սխալ արածն ընդունում ու գիտակցում է սխալը: Երկրոդ՝ եթե նույնիսկ ես էլ մի սադրիչ եմ, (իսկ ես, այո՛, դպրոցական տարիքից միշտ սադրել եմ սովետական իշխանությանը և նրան հավատարիմ պիոներիային և շատ ուրախ եմ այդ փաստից), ապա դա ոչինչ չի փոխում, որովհետև իմ փիս մարդ լինելը չի նշանակում, որ ժողովորդին ոստիկանության դեմ մենակ թողնելը բարոյական և ընդունելի ոճ է: Կրկնեմ՝ տվյալ դեպքում խնդիրս ոչ թե Օպերա գնալ-չգնալն է, որը մարտավարության ու դիրքորոշման խնդիր էր, այլ ժողովորդին մենակ թողնելն է: Ես էլ չեմ ասում՝ հետո ժողովրդի վրա գործ տալն ինչ է, թե այնտեղ սադրիչներ են մնացել և այլն: Ինչևէ, սա ոնց որ թե մի քիչ հնացած պատմություն է արդեն, բայց ես վստահ եմ, որ ապագայի համար ևս ցանկացած մարդ կամ խումբ, որը կստաձնի պատասխանատվություն որևէ զանգվածային միջոցառման համար, պետք է իր մատին խաչ անի՝ հիշելու համար, որ ժողովրդին չեն թողնում մենակ, նույնիսկ եթե ժողովուրդը 10 անգամ սխալ է: Եվ, այո, դուք պատասախանատվություն եք ստանձնում՝ անկախ նրանից, թե լիդերական շարժում եք համարվում, թե՝ ոչ, քաղաքական եք, թե՝ ոչ քաղաքական, այդ ամենը չի կարող արդարացում լինել՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10207101367956837?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել