Ամենևին էլ չնսեմացնելով յուրաքանչյուր նախաձեռնության դերը հանրային պրոցեսների մեջ՝ չեմ կիսում «Ոչ Թալանին» ինչ-որ մի բացառիկ հմտություն, գիտելիքներ, ազնվություն վերագրելու և «քաղաքացիական սրբերի» շարքին դասելու տեսակետները: Երբ դա անում են հովիկաբրահամյանները, մոտիվացիան ինձ համար շատ պարզ է` հայերենում դրան կուտ են ասում: Բայց երբ դա անում են մարդիկ, որ հաստատ իշխանական չեն ու կուտ տալու խնդիր չունեն, ապա մտածում ես, որ բացի հանրային գործընթացների էությունը հասկանալու պրոբլեմից՝ իրենք նաև փոքր ժամանակ էն «Շաղգամի» հեքիաթը չեն կարդացել, երբ պապը քաշում էր, դուրս չէր գալիս, տատը քաշում էր, դուրս չէր գալիս, և վերջում մուկը քաշեց ու դուրս եկավ: Սրա մյուս ծայրահեղությունն է նրանց քլնգելու դրսևորումները, որը նույնպես հետևանք է ի սկզբանե իրենց ինչ-որ առասպելական ուժ վերագրելու միտմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10206923255622355?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել