Բաղադրությունը`
Ազնվամորի՝ 300 գրամ
Շաքարավազ՝ 110 գրամ + 150 գրամ
Ժելատին՝ 16 գրամ
Հեղուկ մեղր՝ 150 գրամ

Պատրաստման եղանակը՝

Պյուրեի ստացման համար ազնվամորին խառնում ենք 110 գր շաքարավազի հետ, ապա եփում կրակի վրա 2-3 րոպե մինչև միատարր զանգվածի առաջացումը: Պատրաստի պյուրեն անցկացնում ենք մաղով, որպեսզի ազատվենք կորիզներից:
Թրջում ենք ժելատինը մի փոքր ջրով:
Առանձին կաթսայի մեջ ենք լցնում ազնվամորիով պյուրեի կեսը, մեղրի կեսը և 150շաքարավազը, ապա տեղափոխում կրակի վրա: Խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, ապա ավելացնում ենք ժելատինը: 1-2 րոպեում ժելատինը լուծվում է, զանգվածը դառնում է միատարր: Հանում ենք կրակի վրայից:
Մնացած պյուրեն և մեղրը հարում ենք , ապա վրան մաս առ մաս լցնում ենք կաթսայի միջի զանգվածը: Շարունակում ենք լավ հարել 5-7 րոպե, մինչև ստացված զանգվածը ծավալով զգալիորեն ավելանա և պնդանա:
Ձևամանի մեջ փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում զանգվածը նրա մեջ, հավասարեցնում ենք և վրան շաքարի փոշի շաղ տալիս:
Թողնում ենք՝ այդպես սենյակային ջերմաստիճանում մինչև 3 ժամ, որից հետո զգուշությամբ հանում ենք պերգամենտային թուղթը միայն կողքի հատվածներից և սկսում կտրատել աղանդերը: Կտրելու ընթացքում դանակը հաճախակի թրջում ենք, որպեսզի մարշմելոուն չկպչի դանակին: Այնուհետև ամեն խորանարդիկի վրայից պոկում ենք մնացած թուղթը: 
Մարշմելոուի ամեն խորանարդիկը բոլոր կողմերից թավալ ենք տալիս շաքարի փոշու մեջ և մատուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել