Ափսոս, այն թանկարժեք ժամանակս, նյարդերս ու էներգիաս, որ ծախսեցի վերջին 10 օրվա ընթացքում շատ լավ բեմականացված փողոցային ներկայացման վրա, կարող էի այն ավելի հանրօգուտ, ազգին ու ժողովրդին օգտակար գործի վրա ծախսել: Ափսոսում եմ նաև այն բոլոր ազնիվ քաղաքացիների և ակտիվիստների ժամանակը, ովքեր, իմ նման բանից անտեղյակ, անվճար մասովկայի դեր խաղացին այս «մեծն» ներկայացման մեջ: Խոստովանում եմ որպես այդ ասպարեզի ներկայացուցիչ, որ նման «դերասանների ու ստեղծագործական խմբի» վարպետության կարիքը մեր մշակույթը շատ ունի, ցավոք, նրանք բոլորը կամ իշխանության մեջ են, կամ «ընդդիմության», այսինքն՝ հիմնականում քաղաքական ասպարեզում և ոչ իրենց տեղում: Շուտով կիմանանք, կարծում եմ, և պրոդյուսերի անունը` ով ըստ հավանականության կգնի ՀԷՑ-ը... Կեցցե՛ք, հերթական անգամ կարողացաք ինձ շեղել հայանպաստ գործերից և ժամանակավոր ստիպել հավատալ, որ սատանեն ոսկյա հաստ շղթայով բուն չի դրել ձեր հոգու մեջ... Ով այսուհետ ինձ կոչ կանի գնալ, կանգնել փողոց ելած «ժողովրդի» կողքին, դիմացը կամ հետևը, ես ուղղակի կհեռացնեմ նրան իմ հիշողությունից... Բարով հեղափոխվեք, ես գնացի՝ գործ անեմ, սա վերջին գրառումս էր այս թեմայով!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=487106368125453&id=100004782828195&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել