Ախր որ ես ինչ-որ ձևավորված տպավորություն կամ կարծիք եմ ունենում, ինձ կոնկրետ փաստեր պետք չեն լինում: Երբ ես ասում էի` Թատերական հրապարակ (Օպերա) գնացել են Սերժին «տակծիչնի» «նախագահ» համարողները, հաճախորդները, «մոլորյալներն» ու մի քանի 16-20 տարեկան նորույթները, ես դա մի քանի անգամ այնտեղ գնալ-գալու ընթացքում մաշկովս էի զգում:
Այսօր ցերեկը Թատերական հրապարակում հավաքված էին մի 20 հոգի: Ինձ անծանոթ ինչ-որ տղա էդ 20 հոգուն համոզում էր, որ Բաղրամյանում Ամերիկայից ֆինանսավորվող ինչ-որ մարդիկ են մնացել:
Կեսգիշերին Օպերայի աստիճաններին կրկին մի 20 մարդ էր հավաքված, որոնց թվում էր նաև Եղիան, ում կողքի աղջիկը հայտարարեց. «մենք Բաղրամյան գնացել էինք հոսանքի հարցի համար, հետո «մեր նախագահն» ընդառաջ գնաց մեզ, մենք էլ եկանք ստեղ, ու անհասկանալի ա, թե մյուս մարդիկ խի են մնում Բաղրամյանում»: Էդ հայտարարությանն ընդամենը մի տղա արձագանքեց՝ հայտարարելով` «եթե նա ձեր «նախագահն» ա, ապա նա մեր «նախագահը» հաստատ չի, ու եթե նրան «նախագահ» եք համարում, ապա բարի եղեք հարթակից հայտարարել դրա մասին, որ մարդիկ իմանան՝ ինչ անեն»: Աղջիկը բորբոքվեց ու էդ տղուն ասեց, որ նա հեռանա Օպերայից:
Հետագայում՝ արդեն ժամը գիշերվա 1-ի մոտ, Եղիան Օպերայում իր շուրջը հավաքվածների հետ եկավ Բաղրամյան, ու նրանց հետ զրույցում ասեց հետևյալը` «տեսեք, ոչ մի ոստիկան ստեղի մարդկանց մեջ չկա, որը նշանակում ա, որ նրանք ուղղորդվում են, այսինքն` Օպերայում հավաքվողներս ենք իրական կորիզը, ումից իշխանությունները վախենում են»: Էսքանն ասեց, հետո գնաց Բաղրամյանի նստացույցի ներկայիս մասնակիցների հետ բանակցելու, թե ինչ ձևաչափով իրենք կարող են մասնակցել Բաղրամյանի նստացույցին:
Հ.Գ. Բոլոր մեջբերումները բառացի են: