Esem.am-ը գրում է.

ESem.am «ամառային» բլից հարցերին պատասխանել է սերիալային դերասանուհի, այժմ «Խոպանի տեսություն» սիթքոմում նկարահանվող  Մանանա Գևորգյանը:

 

Պատրաստվո՞ւմ ես արդյոք հանգստի մեկնել:

- Այո:  

Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:

- Մայրիկիս ու իմ պարի ստուդիայի սաների հետ Բաթումի կմեկնենք: Մենք հրավերք ենք ստացել՝ մասնակցելու Բաթումիում կայանալիք մեծ փառատոնի: 10 օր այնտեղ մնալուց և հանգստանալուց հետո կվերադառնամ ու կգնամ Բուլղարիա:

Ակտի՞վթե պասիվ հանգստի կողմնակից ես:

- Ակտիվ։

Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնելթե դրսումԻնչո՞ւ:

- Միանշանակ՝ դրսում: Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում, բայց դրսում շատ ավելի հարմար է հանգիստը կազմակերպելը: Միայն այն, որ ծով չունենք, դա արդեն ցավալի է:

Ըստ քեզամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:

- Ծովը։

Ինչի՞ միջոցով կարելիէ կոտրել ամռան տապըի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

- Գնալ քաղաքից դուրս` գետի կամ լճի ափին, կամ էլ քաղաքում` լողավազան գնալ: Ինձ համար ջուրն է լավագույն ընկերը:

Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

- Ամռանը հագնում եմ բոլոր գույների վառ տարբերակները: Ամառն ամենասիրածս տարվա եղանակն է՝ շատ վառ ու արտասովոր:

- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

- Ինձ համար ամառը մի գույն չունի. այն գունավոր է:

- Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել և ինչո՞վ:

- Ամեն տարի յուրովի հետաքրքիր ու տպավորիչ է եղել: Չեմ կարող առանձնացնել, բայց այս տարվա սպասումներս շատ մեծ են:

 

 

 

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել