Հետևիր նշված խորհուրդներին, որպեսզի ընդգծես այն, ինչ ունես: Պարտադիր չէ փարթամ կուրծք ունենալ: Ի դեպ, հիշիր, որ արհեստական իմպլանտների օգնությանը, իհարկե, միշտ էլ կարելի է դիմել, բայց ինքդ էլ գիտես, որ քո բնական կուրծքն ավելի գայթակղիչ է: 

Ինչպես ճիշտ ընտրել կրծկալ. սա աղջիկները պետք է իմանան

● Փորձիր կրծկալի «Անժելիկա» ձևը

Ինչպես նշում է cosmo.am-ը, հիմնականում փոքր կրծքերն ավելի մեծ են ներքևի մասում, քան` վերևի: Ներքևի մասն ընդգրկող կրծկալի այս ձևը համաչափ է ցույց տալիս կուրծքը և լրացնում պակասը հենց այն մասում, որտեղ հարկավոր է: 

● Ընտրիր սեղմող կրծկալ

Կրծկալի 80%-ն անշարժ է մնում մեջքի հատվածի շնորհիվ և ոչ ուսակալների, այսինքն`պետք է ընտրել ճիշտ տարբերակ: Գոյություն ունի ընդունված կանոն. կրծկալի մեջքի հատվածի և մարմնիդ միջև պետք է տեղավորվի միայն երկու մատդ:

● Ուշադրություն դարձրու եզրագծերին

Եվս մեկ անգամ ստուգիր և համոզվիր, որ կրծկալի եզրալարը շրջագծում է կրծքերդ և ոչ թե կտրում: Հակառակ դեպքում ընտրիր մեկ չափս մեծ կրծկալ:

● Նայիր պրոֆիլից 

Շրջվիր դեպի հայելին կողքով և ձեռքերդ բարձրացրու գլխից վեր: Եթե կրծկալի մեջքի հատվածը շարժվում է, ուրեմն` մեծ չափս ես ընտրել. այն պետք է հավասարապես գրկի իրանդ:

Կրծկալ ընտրելիս յուրաքանչյուր կին առաջնորդվում է իր մարմնի կազմվածքով և հարմարավետությամբ: Անպայման հաշվի առ նաև  հետևյալ կարևոր հանգամանքները, որոնց արժե ուշադրություն դարձնել:

1. Կրծկալ ընտրելիս կարևոր է ճիշտ չափս ընտրել: Պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել, որ կրծկալն ընդգրկի ողջ կրծքավանդակը,- հայտնում է Life.Panorama-ն:

2.  Առավել անվտանգ կրծկալները ներսում չպետք է ունենան կար, հակառակ դեպքում պտուկը կարող է վնասվել:

3.   Կրծկալ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ բնական կտորներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել