Երեկ Բաղրամյանում իրավիճակ փոխվեց։ Երկու կարևոր կետ և մի առաջարկ.
1. Շարժման պահանջները լուծված չեն, ցուցարարները տեղում են, ճնշումը բավարար ա հարցը լուծելու համար։ Ուրեմն պետք ա գնալ մինչև վերջ։
2. Երեկ ականատես եղանք, թե ոնց իշխանությունը հին մեթոդներով փորձեց, պառակտում մտցնելով, ջլատել եղած ռեսուրսները։ Իմ գնահատմամբ՝ էդ փորձը ձախողվել ա։ Եթե կարողանանք իրար պիտակավորել, վիրավորելու գաղթակղությանն էլ դիմանանք, կարանք ասենք, որ կրիտիկական պահը հաղթահարել ենք։ Ինքս էլ նախաձեռնողների՝ Օպերա գնալու՝ որևէ քննադատության չդիմացող առաջարկից երեկ շատ վրդովված էի, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ մարդկանց վրա աննկարագրելի մեծ ճնշում կա, պատասխանատվություն, հոգնածություն, սպառնալիքներ։ Վեց օր չքնած մարդը կարող է և ադեկվատ չլինել։ Ոչ ոք երբեք վստահ չի կարող լինել՝ ինքը նման իրավիճակում ինչ կաներ։ Էնպես որ, ճիշտ չեմ համարում մտնել իշխանության ստեղծած ծուղակի ու տրամաբանության մեջ։ Հաշվի առնենք, որ մարդիկ ահագին գործ են արել, ու թողնենք, որ հանգստանան։ Հետո ավելի հանգիստ իրավիճակում հարցը լուծելուց հետո կվերլուծենք իրավիճակը, կհասկականք՝ ինչն էր ճիշտ, ինչն էր սխալ։
Հիմա առաջարկս.
ես պատրաստ եմ լծվել Բաղրամյանում ընթացող աշխատանքներին։ Երկու կարևոր ուղղություն ա պետք զարգացնել՝ ստեղծել բովանդակություն և քննարկումների/որոշումների կայացված հանրային հարթակ։ Սա ենթադրում ա ամենօրյա կանոնակարգված աշխատանքներ, ներառյալ հանրային քննարկումների կազմակերպում, տեքստերի և հայտարարությունների մշակում, իրավիճակն ամփոփող ամենօրյա թռուցիկներ, ամենօրյա միջոցառումներ, մասնագիտական ելույթներ, համերգներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ և այլն, ընթացիկ իրազեկում, սոցցանցերով տեղեկատվության համակարգված տարածում։ Եթե մարդիկ կան, ովքեր ցանկություն և ժամանակ ունեն էս հարցերով զբաղվելու, խնդրում եմ, ինձ իմաց տվեք։ Էսօր երեկոյան Բաղրամյանում կարող ենք հավաքվել, գործերը պլանավորենք ու սկսենք աշխատել։



