Ա՛յ մարդ, հերիք չէ՞ Սեֆիլյանին աստվածացնեք: Քանի կար, մի հատ քաղաքական աղանդ ունեինք, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն էր կենդանի աստված, հիմա էլ էն ոչուփուչ Սեֆիլյանին են ինչ-որ սակրալ արժեքի վերածել դրա զոմբիները: Ու ամենածիծաղելին այն է, որ որպես վերջնական փաստարկ բերվում է Սեֆիլյանի կռված լինելը: Ուստի բերեք ցրեմ այդ հանիրավի հերոսական միֆը:
Սեֆիլյանը պատերազմի ժամանակ եղել է միջակ կերպար ռազմական գործիչների ցուցակում: Աչքի չի ընկել ոչ մի էքստրաօրդինար բանով ու եղել է ընդամենը գումարտակի հրամանատար: Եթե կռված լինելն ու հրամանատարական պաշտոն զբաղեցնելը Սեֆիլյանի կուլտի հետևորդների համար նման որոշիչ գործոն է, ապա ինչո՞ւ նույն այդ մարդիկ չեն աստվածացնում Մանվել Գրիգորյանին, ով Սեֆիլյանից ավելի երկար է կռվել, ավելի վտանգավոր ճակատներում է կռվել ու, ի տարբերություն ժիրիկի, ոչ թե գումարտակի, այլ բրիգադի հրամանար է եղել, որի մեջ մի քանի գումարտակներ կային:
Էս՝ Ժիրիկի մասնակցության ու մասշտաբների մասին: Եթե ինքը հերոս է, այն էլ՝ ազգային, ապա մենք մի քանի հարյուր ազգային հերոսներ ունենք: Հավելեմ, որ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո Ժիրիկն ավելի շատ եղել է քարոզչական կերպար, քան ռեալ մարտական վաստակ ունեցող մեկը: Ի դեպ, նաև դրա համար է, որ Արցախում Ժիրիկին բանի տեղ դնող չկա, որովհետև իրան դաշնակները մարդ սարքեցին ու գումարտակի հրամանատար նշանակեցին, որպեսզի սփյուռքին ու Հայաստանին ցույց տան, որ ողջ հայությունն է կռվում՝ դրանից բխող քարոզչական ու նյութական դիվիդենտներ քաղելով: Պատերազմից հետո էլ Ժիրիկին գնդի հրամանատարություն վստահեցին, ու նա այնպիսի բառդակի վերածեց Ջեբրայիլի զորամասը, որ հետո մի քանի հրամանատար տարիներ շարունակ չէր կարողանում էշը ցեխից հանել:
Հա, Ժիրիկի մանրությունը բնութագրող ևս մի դրվագ. էս մարդուկը մշտապես դավաճանել է ու դուրս է եկել այն մարդկանց դեմ, ովքեր իր համար որոշիչ պահերին իրեն նեցուկ են եղել: Դա եղավ Դաշնակցության ու հատկապես Աղաբեկյանի նկատմամբ, դա եղավ ՀԱԿ-ի ժողովրդի նկատմամբ, դե իսկ վերջին փայլուն դավաճանությունն էլ երեկ էր, երբ ինչ ասես ասեց Հայազնի երեխեքի հասցեին, ովքեր ժամանակին այդ ոչուփուչի համար ցույցեր էին անում ու պահանջում արդարություն:
Էնպես որ, ես ավելի շուտ գեներալ Մանվելին կաստվածացնեմ, քան այս մանր արարածին, ով արդեն վաղուց մոռացել է ցանկացած սրբության ու պարտքի մասին: