Հաղթանակը մենք ենք, ոչ թե ուղղակի հաղթանակ կամ հաղթելու ենք կամ հաղթել ենք կամ կհաղթենք կամ կարող ա-մարող ա հաղթեինք։
Հիմա քարոզչական միջոցներով մեզ ամեն կերպ անվանարկում են, ագիտատորների միջոցով անվստահություն են ստեղծում Բաղրամյանի էներգետիկներիս միջև, դա սկսել է երեկ երեկոյան և շարունակվել այսօր առավոտյան, ընդհուպ մինչև կարող են ռեալ մարդկանց էլ «վառել», որպեսզի պառակտումը տարածվի մնացածի միջև։
Սա մեկ նպատակ ունի՝ միջոցառումը լիկվիդացնել հաստատուն կանգնած մարդկանցից և բեմահարթակը տրամադրել քարոզի տերերին։
Անձամբ իմ նկատմամբ, տևական ժամանակ է, դա կիրառվում։ Ես վախենալու ոչինչ չունեմ, քանզի հենց այստեղ տեսանելի են թե իմ մտքերը, գաղափարները, թե իմ գործունեությունը, թե իմ ուսումը և թե իմ բազմազան շրջապատը։ Սա արդարացում չէ, այլ շարունակելու վճռականություն։
#հաղթանակըմենքենք #էլեկտրականշարժում
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/1031100820235145?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել