Կյանքս հենց հիմա
Կարող եմ ինչ-որ մեկի հետ փոխել...
Միայն թե դարձյալ
Անհույս ու տրտում չսպասեմ դարձիդ,
Ոնց անցյալ գիշեր...
Սագամի
Աչքերս տեսան ամեն - ամեն ինչ
Բայց էլի ձեզ եմ դառնում,
Ճերմակ քրիզանթեմներ...
Իսյո
Ամեն ինչ լռեց,
Բոլորն համրացան,
Հեռացող աշուն...
Իիդա Ռյուրա
Մարդիկ,
Ճնշվելով ջրվեժի ձայնից,
Հանդարտ լռում են...
Նակամուրա Թիյոձյո
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/11/1.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել