Մի բան էլ ասեմ ու վսյո:
Այն մարդիկ, ովքեր կոչում են «Ոչ թալանին» շարժման երեխաներին դավաճան, երևի մոռացել են, որ հենց այդ երեխաներն են արդեն իսկ տարել մի քանի քաղաքացիական հաղթանակ: Մոռացել են տրանսպորտի թանկացումը, որը նրանք կանխեցին: Մոռացել են կենսաթոշակային ռեֆորմը:
Այս մի շաբաթը նրանք էին, որ հազարավոր մարդիկ էին բերում Բաղրամյան: Նրանք էին, ում մասին հիացած խոսում էր ամբողջ հայությունը, և զարմանում էին արտասահմանցիները: Նրանք էին, ում անվանում էին Մեր Ապագա Առաջնորդներ:
Այս պայքարը նրանց պայքարն է և նրանց հաղթանակը, որը նրանք և մենք արդեն իսկ տարել ենք: Նրանց պետք է ոչ թե քլնգել, այլ գովերգել և թևեր տալ: Պետք է լինել նրանց կողքին և օգնել նրանց հասցնել գործը վերջնական արդյունքին, նույնիսկ եթե դուք համաձայն չեք երեկվա նրանց որոշման հետ՝ լքել Բաղրամյան պողոտան: Նրանք կարող են նաև սխալվել, ինչպես և դուք:
Միայն թե պետք չէ խլել նրանցից այդ հաղթանակը և արդար շարժումը:
Եկե՛ք Օպերա, եղե՛ք նրանց կողքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aapikyan/posts/1018011221551224?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել