Բաղրամյան պողոտայի հարակից շենքի տանիքում ցուցարարները կասկածելի անձանց նկատեցինՔիչ առաջ եմ գալիս Ազատության հրապարակից, Բաղրամյանից:
Քաղաքական այն թափթփուկները, որոնք անկարող են 10 հոգուց ավելի մարդ հավաքել իրենց շուրջը, օգտվելով «Ոչ թալանին» նախաձեռնության տղաների ակտիվ քայլերից, նրանց հանդեպ ժողովրդի վստահությունից, այսօր Բաղրամյանում ուղղակի «հեղաշրջում» արեցին՝ սոցիալական պայքարը քաղաքականացնելով:

Կասեմ ընդամենը հետևյալը. եթե Ուկրաինայում լինեին «Ոչ թալանի» նախաձեռնության տղաների նման զգոն, սթափ, իրենց ժողովրդի անվտանգության համար մտահոգ, պետության համար սրտացավ երիտասարդներ, ապա Կիևում սկսված սոցիալական պայքարը մայդանի չէր վերաճի ու կշահեր Ուկրաինան, սակայն մայդանչիները քանդեցին այդ հարուստ երկիրը...

Իսկ Հայաստանում մայդան չի՛ լինեի, որքան էլ Բաղրամյանում ծվարածները երազեն այդ մասին: Մայդան չի լինի` շնորհիվ Վաղինակի ու Ազատության հրապարակում կանգնած մեր պետական մտածողության տեր երիտասարդների:

Սրանք են ուժեղ տղաները, ոչ թե ոստիկանների վրա շշեր գլորելու մասին մտածող սադրիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել