Թույլ տվեք վերլուծել.
1. Ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դրվեց, ոչ մի կոնկրետ պահանջ չներկայացնելով, ակնհայտ է, որ ոչ թե կասեցվելու է, այլ «հարսի քամակով» փեսուն լավություն են անում, մի տեղից գումարը փորձում են վերցնել, մեկ ուրիշ ծակ փակել, դա բնական է, որ լուծում չի կարող հանդիսանալ։
2. Աուդիտ անելու են ովքերով, ով է անում աուդիտը` գինը բարձրացնելուց հետո, մինչև էտ անեիք. Պարզ է դառնում, որ էս պարզապես ձգձելու թեմա է, ոնց տրանսպորտի գինը չբարձրացավ, դեռ անհայտ ժամանակով։
3. Ժողովուրդը պատրաստ էր գնալ Ազատության հրապարակ, եթե չվերցնեին ու չփակեին փողոցները, ինչպես feed-իցս հասկացա` շատերը հենց դրա համար էլ մնացին ի սկզբանե Բաղրյաման պողոտայում, որպիսի ցույց տան, որ իրենք են որոշողը և ոչ ուժային գործոնը։
4. Ոստիկանությունը չեր պատրաստում քայլեր ձեռնարկել այդ պահին, ընդամենը փորձում էր վախի մթնոլորտ ստեղծել` հարվածելով վահաններին ու շրջափակման մեջ գցելով։ Հիմք ընդունելով, որ նախագահը արդեն որոշում ասել է, ու մնում է քննարկել դա հանգիստ Ազատության հրապարակում։ Փորձը ցույց տվեց, որ ժողովուրդը շատ ավելի շատ է ու չի պատրաստվում գնալ Բաղրամյանից, դրա համար հետ նահանջեցին, հավանաբար վաղ առավոտյան կփորձեն ինչ որ նման քայլերի գնալ ու բացել փողոցը։
5. Մի մասը իջավ Ազատության հրապարակ, այսպիսով զիջելով իր տեղը ուրիշ մարդկանց։ Փաստացի 2 ճամբար կազմավորվեց ու հետաքրքիրը նա է, որ նախագահը առանձնապես ոչ մի բան չառաջարկելով, կարողացավ կիսել ժողովրդին երկու մասի...
6. Իմ սուբյեկտիվ կարծիքով` անկախ նրանից, Ազատության հրապարակում են, թե Բաղրամյան փողոցում, ցրելու դեպքում կցրեն, ցրելը ռիսկային է դեռ այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ շատ են ու միասնական, իսկ գլխավոր սխեման հետևյալն է. Разделяй и властвуй