Բոլոր նրանք, ովքեր պարբերաբար հետևում են իմ բլոգին և սոցցանցային գրառումներին, տեղյակ են ԱԺ-ի շենքը հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցնելու վերաբերյալ իմ բարձրացրած հարցին: Այդ խնդրին բազմիցս անդրադարձել է նաև ԱԺ աշխատակից Արման Մուշեղյանը՝ ամուսինս, ով ավտովթարի հետևանքով այժմ տեղաշարժվում է անվասայլակով:
Դեռևս նախորդ շաբաթ տեղեկացանք, որ ԱԺ-ում սկսել են թեքահարթակի կառուցման աշխատանքները, սակայն ես չշտապեցի արձագանքել՝ սպասելով ավարտին և արդյունքին: Կառուցումից հետո, երբ գործն արված, ավարտված կլինի, անպայման կբարձրաձայնեմ:
Կարևորը սայլը տեղից շարժվեց: Հուսամ՝ այս թեքահարթակը ձևական բնույթ չի կրի, ինչպես մեր քաղաքում առկա շատ ու շատ թեքահարթակներ, որոնք կառուցվում են այնքան որ ցույց տալու համար, թե արված է:
Դե ինչ, եթե օրենսդիրը սկսում է գիտակցել իր գործառույթները, և ինքն իսկ կյանքի է կոչում իր իսկ վավերացրած օրենքներն ու կոնվենցիաները, ուրեմն ապագայում համարձակորեն կկարողանա նույնը պահանջել նաև մյուսներից: Հավատում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, ու ամեն բան լավ է լինելու ... և ուրեմն՝ Ի ԳՈՐԾ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել